«Իշխանությունը չնահանջեց 1000 դրամների նախագծի պարտադիր բաղադրիչից, թեև մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ հնարավոր է այդպիսի տարբերակ, երբ մարդիկ ստանան կամավոր հրաժարվելու հնարավորություն: Վահրամ Բաղդասարյանի այդ հայտարարության հանդեպ տևական ժամանակ լռություն էր պահպանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նախագծի պաշտոնական հեղինակը:
Սարգսյանը խոսեց ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելիս և հայտարարեց, որ պարտադիրից նահանջ չի լինի: Այդ համագումարում Վիգեն Սարգսյանը դարձավ ՀՀԿ անդամ: Ընդ որում, դարձավ բավականին հետաքրքրական և խորհրդանշական դրվագով, երբ Սերժ Սարգսյանը թվարկելով ՀՀԿ ԳՄ նոր կազմը, որը դրվում էր քվեարկության, Վիգեն Սարգսյանի անունը մոռացավ, և հետո հարկ եղավ նրա անդամության հարցը քվեարկել առանձին: Սերժ Սարգսյանը նշեց, թե այդպես ավելի լավ եղավ: Իհարկե, նշեց կատակով, բայց ինչպես ասում են՝ ամեն կատակի մեջ կա լրջության բաժին, և սովորաբար այդպես ակնարկվում են «լուրջ» հայտարարության հնարավորություն չունեցող հանգամանքները:
Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանը և՛ իշխանական համակարգում, և՛ ՀՀԿ ԳՄ-ում Սերժ Սարգսյանի համար ունի առանցքային դերակատարում, հատկապես նոր՝ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում, որը խաղաղ ժամանակամիջոցում չունի գերագույն գլխավոր հրամանատար: Եվ այս տեսանկյունից Սարգսյանի դերակատարումը Սերժ Սարգսյանի համար առանցքային է: Այդ իմաստով սկզբունքային հարց էր դառնում պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի, ըստ էության, առաջին նախաձեռնության տապալումը թույլ չտալը:
Միաժամանակ ՀՀԿ մեծամասնության համար էլ, վերը բերված նույն շարժառիթներով հանդերձ, որոնք Վիգեն Սարգսյանին դարձնում են այդ մեծամասնության մրցակից, նրա տապալումը դառնում էր որոշակի ցանկալի իրողություն: Եվ պատահական չէ, որ Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց հնարավոր նահանջի՝ կամավորի մասին, իսկ Վիգեն Սարգսյանը տևական ժամանակ լռեց՝ մինչև ՀՀԿ անդամակցումը:
Եվ այդպիսով՝ պարտադիր բաղադրիչի պահպանումը ըստ էության դարձավ Վիգեն Սարգսյանի առաջին հաղթանակը արդեն ՀՀԿ ներսում, իհարկե՝ ոչ առանց Սերժ Սարգսյանի աջակցության: Տեսականում, իհարկե, ՀՀԿ մեծամասնությունը հնարավորություն ունի խորհրդարանական քննարկումների արդյունքում քվեարկելու և տապալելու Սարգսյանի նախագիծը գոնե այն տեսքով, ինչով այն պնդվում է: Սակայն գործնականում հասկանալի է, որ ՀՀԿ մեծամասնության առաջին պարտությունը այլևս կատարված իրողություն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
15:22
15:09
14:22
14:03
00:00
00:00
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44