ARM | RUS |

Ես տեսել եմ Շուշիի հաղթանակը

09.05.16 | 15:30

Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու ապրիլյան փորձը հայ հասարակության շրջանում հետաքրքիր վերափոխումների պատճառ դարձավ։ Ազգային եւ պետական շահի դրոշի ներքո համախմբված ժողովուրդը, կարծես, նման առիթի էր սպասում, որպեսզի նորովի արժեւորի եւ իմաստավորի այն միջավայրը, որտեղ տարիներ շարունակ հայկական երկու պետությունները, հաղթահարելով ներքին եւ արտաքին բոլոր մարտահրավերները, հետեւողականորեն զարգանում եւ առաջ էին գնում։ Վերջին օրերին շատ է կարելի լսել այն միտքը, թե նման մի ցնցում անհրաժեշտ էր մեզ։ Իբր, մարդիկ մոռացել կամ առնվազն ուշադիր չէին արտաքին այն սպառնալիքների հանդեպ, որոնք մշտապես եղել են մեր կողքին։ Եվ հիմա, երբ անցած չորսօրյա պատերազմի դեպքերը կարելի է համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակում վերլուծել, վստահ կարող ենք պնդել, որ մի շատ կարեւոր գործ այս տարիների ընթացքում անթերի կատարվել է։ Խոսքը, իհարկե, մեր պաշտպանողականության ապահովման մասին է։ Ապրիլյան պատերազմի անցած մի քանի օրերը հայ ժողովրդին հազարավոր նոր հերոսներ նվիրեցին։ Շատերը դրսեւորվելու հնարավորություն ստացան, շատերը մասնակից դարձան, ոմանք անմահացան, իսկ բոլորս միասին նոր հաղթանակ ունեցանք։ Եվ երեւի թե տրամաբանական է, որ հենց այսօր հայ ժողովրդի համար նոր կարեւորություն են ստանում այն հաղթանակները, որոնք մենք կերտել ենք 1991-֊94թթ. Արցախում։ Ասում են՝ ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչելի։ Եվ հիմա, երբ մենք ունենք նոր՝ թեկուզ եւ ավելի փոքր հաղթանակ, կարող ենք հանգիստ անցած ճանապարհին նայել եւ որոշակի դատողություններ ու եզրահանգումներ անել։ Որովհետեւ, որքան էլ տարօրինակ դա չհնչի, պետք է ասեմ, որ չորսօրյա այս ռազմական գործողություններն ինձ համար բացահայտեցին արցախյան առաջին պատերազմին վերաբերող մի շարք հարցերի պատասխաններ։ Պատմության տրամաբանությունն է այսպիսին՝ ժամանակ է անհրաժեշտ անցյալը հասկանալու եւ արժեւորելու համար։ Ու թեեւ սխալ է ասել, թե 94֊-ին պատերազմն ավարտվել է, իսկ 2016֊-ին նոր պատերազմ է սկսվել, այնուամենայնիվ, անցած 22 տարիներն էլ բավարար էին պատմական որոշակի հեռավորություն ապահովելու եւ այդ դիտակետից անցյալի դեպքերը նորից ուսումնասիրելու համար։ Ուստի ես կմիանամ հետազոտողների այն խմբին, ովքեր վստահ են, որ չորսօրյա պատերազմը կարեւոր խթան հանդիսացավ հասարակական գիտակցության աճի համար։ Այն, կարծես, պատմական մեկ այլ՝ այնպիսի նոր փուլի սկիզբ դարձավ, որից հետո, Աստված մի արասցե, եթե նոր պատերազմ լինի, ապա համեմատության եզրերն անցնելու են արդեն մերօրյա իրողություններով։ Իսկ հիմա հանգիստ կարող ենք նայել անցյալին եւ հասկանալ, թե ինչպես հնարավոր եղավ հաղթել թվով եւ տեխնիկայով մի քանի անգամ մեր կարողությունները գերազանցող թշնամուն… Երկու օր հետո հայ ժողովուրդը հպարտությամբ տոնելու է Շուշիի ազատագրման 24֊ամյակը։ 1992թ-ին փոքր երեխա էի։ Ստեփանակերտում էինք ապրում։ Քաղաք, որն ամեն օր ոչնչացվում էր Շուշիում, Ջանհասանում, Մալիբեյլիում, Խոջալուում, իսկ հետո նաեւ Աղդամում ամրապնդված ադրբեջանցիների կողմից։ Այն օրերի մեր հիմնական ուրախությունը հայրիկիս հետ հերթական հանդիպումն էր։ Նա որոշակի լուրեր էր մեզ հաղորդում մեր տանից ընդամենը 10֊-15 կմ հեռու ընթացող մարտական գործողությունների մասին։ Մալիբեյլիի ու Կրկժանի ազատագրումը պատուհանից ենք տեսել։ Շենքը հինգ հարկանի էր, մեր բնակարանից ամեն ինչ հիանալի երեւում էր։ Խոջալուի ազատագրման մասին հայրս է պատմել։ Մինչ այդ էլ պատմել էր Տողի եւ Սարինշենի գործողությունների մասին… Հիմա, որքան փորձում եմ վերհիշել այն օրերի ապրումներս, հասկանում եմ, որ միեւնույն է՝ մի բան պակաս է։ Իհարկե, այս ուրախությունների կողքին կար նաեւ տխրություն։ Մեծ տխրություն։ Կողքի բակում ապրող ծանոթ տղա էր զոհվել, ժամանակ առ ժամանակ լսում էի հայրիկի ընկերների կորստի լուրը։ Իսկ մեկ անգամ էլ տեսա, թե ինչպես է մեր կողքի հարեւան մի կին մերկացրած կուրծքը փորձում դնել իր զոհված զավակի՝ Կառլենի բերանում՝ խնդրելով որդուց նորից մանուկ դառնալ եւ նորից կաթ ուտել… Այս ամենը մեր կյանքն էր, եւ այս ամենին, կարծեմ, հանգիստ էինք վերաբերվում։ Հայրս ամեն ինչ անում էր, որպեսզի չվախենանք, ժամանակին եւ ճիշտ վայրում թաքնվել կամ գլուխ բարձրացնել սովորենք ու հոգեբանորեն էլ չընկճվենք։ Խաղերը միշտ անպակաս էին մեր կյանքում, ուրախությունն ու տխրությունը՝ նույնպես։ Մեկ օր երեկոյան եկավ եւ հորդորեց գիշերը չքնել։ «Շուշին ենք վերցնելու»,- ասաց ու գնաց։ Հիմա, երբ երջանիկ մի պատահականությամբ Շուշիի ազատագրման գործողությունն ու դրան նախորդած դեպքերը մանրամասն ուսումնասիրելու հնարավորություն ստացա, իսկապես զարմանում եմ, թե ինչպե՞ս էր կարելի այնպիսի մի իրավիճակում, որում հայտնվել էր արցախահայությունը 90-֊92թթ., հասնել երեւելի այնպիսի հաղթանակների, որպիսիք չի տեսել մեր ժողովուրդն անգամ իր պատմության ամենածաղկուն շրջաններում։ «Ինչպե՞ս»,- ամեն անգամ հարցնում էի ինքս ինձ՝ Ստեփանակերտից նայելով Շուշիի բարձունքին։ Նույն հարցը տվել եմ նաեւ Շուշիի ազատագրման գործողության մի քանի տասնյակ մասնակիցների։ Երեւում է՝ նրանք նույնպես շատ են մտածել այդ ուղղությամբ եւ վերջում, չգտնելով ավելի հիմնավոր պատասխան, քան «Աստված է օգնել», որոշել են համակերպվել հրաշքի գաղափարի հետ։ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ իր պատմությունը ունի։ Նա հիշում է, թե ինչպես է ռազմական գործողության ամենաթեժ պահին, երբ մեր զինվորների առաջխաղացումը կասեցվել է, իջել Ստեփանակերտ եւ գետնին տապալել Լենինի արձանը, որը, ըստ սրբազանի, չարի ներկայությունն էր հայոց թիկունքում։ Բոլոր այս պատմություններն, իհարկե, գեղեցիկ են եւ ճշմարիտ, բայց, ինչպես հայտնի է, Բարձրյալն օգնում է միայն պայքարողին, իսկ ցանկացած հրաշքի ետեւում թաքնված է ծանր եւ տաժանակիր աշխատանք։ Ցավոք, հայ իրականության մեջ սովորաբար արժեւորվում է այդ աշխատանքի միայն վերջին հատվածը կամ, որ ավելի հաճախ է պատահում, միայն արդյունքը, ինչը առնվազն այս կամ այն իրողության ոչ ամբողջական, թերի ընկալման պատճառ է դառնում։ Բայց, ինչպես նշեցի հոդվածի սկզբում, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում, եւ բոլոր անհասկանալի հարցերը ստանում են իրենց պատասխանները։ Թեկուզ՝ նոր պատերազմի գնով։ Կարծում եմ՝ որեւէ մեկը չի վիճի այն մտքի հետ, որ ապրիլյան չորսօրյա պատերազմում մեր հաջողությունը պայմանավորված էր պաշտպանական համակարգը բարելավելուն ուղղված այն գործողություններով, որոնք իրականացվել են մինչ ադրբեջանական հերթական ագրեսիան։ Հասկանալի է, որ հայկական կողմը չէր կարող հաջողություն ունենալ, եթե ժամանակին չկատարեր սեփական անվտանգությունը բարձրացնող «տնային աշխատանքը»։ Այո, ապրիլյան հարձակումից առաջ մենք բավականաչափ ժամանակ ունեինք այդ խնդիրները լուծելու համար։ Մի բան, որը չկար 92֊-ին։ Բայց միեւնույն է՝ այդ աշխատանքը տարվել է նաեւ Շուշիի ազատագրման գործողությունից առաջ։ Իսկ մինչ այդ էլ՝ Խոջալուից, Կրկժանից ու Տողից առաջ։ Թեկուզ ժամանակ չկար, բայց գործն արվում էր։ Եվ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Խոջալուի կրակակետերի վերացումից անմիջապես հետո Արցախի իշխանությունները ձեռնամուխ եղան Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստմանը։ 1992թ.֊ի մարտի 26-֊ին, «ելնելով ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրությունից, Հանրապետության անվտանգության եւ պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման ու իրագործման շրջանակներում», ստեղծվում է ԼՂՀ Պաշտպանության կոմիտեն (հետագայում՝ Ինքնապաշտպանության կոմիտե-հեղ.), որի նախագահ է նշանակվում Սերժ Սարգսյանը։ Ընդամենը երկու ամիսների ընթացքում նորաստեղծ այս կառույցը, որի հիման վրա հետագայում ձեւավորվել է Արցախի պաշտպանության նախարարությունը, կարողանում է նախաձեռնել ու ղեկավարել ինքնապաշտպանական ջոկատների միավորման, նյութատեխնիկական հիմքի, սպառազինության ու տեխնիկայի հայթայթման ու մատակարարման աշխատանքներ։ Բնականաբար՝ բլոկադայի եւ ադրբեջանցիների մշտական հարձակումների պայմաններում նման աշխատանքների իրականացումը գրեթե անհնար էր թվում։ Ապրիլի 2-ին ծանր մարտեր ընթացան Հադրութի Հողեր գյուղի մոտակայքում, հակառակորդի հետեւակին աջակցում էին ռազմական ուղղաթիռները եւ մի քանի միավոր զրահատեխնիկա։ Նույն օրերին Շահումյանի շրջանում ադրբեջանցիների գրոհային խումբը փորձեց դիրքեր զբաղեցնել Քյափազի սարալանջին եւ մշտական սպառնալիքի տակ պահել Բուզլուխ, Մանաշիդ եւ Վերին Շեն գյուղերը։ Ապրիլի 7֊-ին Շուշիից եւ Ջանհասանից հրթիռահրետակոծության ենթարկվեցին Ստեփանակերտն ու Քարին Տակ գյուղը։ Հայտնի էր դարձել, որ առաջիկա օրերին թշնամին լայնածավալ հարձակման էլ անցնելու Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ եւ Մարտակերտի ու Հադրութի ուղղություններով։ Մարտեր էին ընթանում նաեւ Ծամձորում, Միր֊-Բաշիրում եւ այլուր… Ահա թե ինչպիսի իրավիճակում էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապատրաստվում Շուշիի ազատագրման գործողությանը։ Ռազմական ծանր դրությանը գումարվում էին նաեւ սոցիալ-֊տնտեսական ճգնաժամը, արտաքին անբարենպաստ պայմանները եւ այլն։ Բայց կար վստահություն։ Եվ հիմա, երբ կրկին զուգահեռներ եմ տանում 90-ականների սկզբի պատերազմի եւ այս տարվա ապրիլյան իրադարձությունների միջեւ, հասկանում եմ, թե որտեղից էր գալիս այդ վստահությունը։ Պատասխանը մեկն է՝ մարդիկ աշխատում էին։ Չէին ընկճվում, պատրաստվում էին։ Գիտակցում էին այդ աշխատանքի կարեւորությունը։ Անզիջում էին։ Նվիրված էին։ Շուշիի ազատագրումը, ինչպես նաեւ մեր մնացած ռազմական հաջողությունները հենց այս նախապատրաստական աշխատանքի արդյունքն է։ Հաղթանակները գալիս են միայն այն դեպքում, երբ կռվող զինվորը, նրա հրամանատարը եւ ողջ հասարակությունը պատրաստ է այդ հաղթանակին։ Արցախի ռազմաքաղաքական իշխանության հիմնական խնդիրը հենց այդպիսի պատրաստ հասարակություն ստանալն էր։ Ինչն էլ հաջողվեց։ Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ էր։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում, ինչպես արդեն նշեցի, Շուշիի ազատագրման մասին զրուցել եմ տասնյակ զինվորների, հրամանատարների եւ քաղաքական գործիչների հետ։ Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, ով եղել է այդ գործողության ռազմական մասի մշակողն ու հրամանատարը, սիրում է կրկնել, որ Շուշիի հիմնական հերոսները Ստեփանակերտի նկուղներում պատսպարված հայ մանուկներն էին։ Նրանք, ում փրկելու համար հայ զինվորը պատրաստ էր զոհաբերել սեփական կյանքը։ Կոմանդոսը խոսում է հայ կանանց մասին, ծնողների, զինվորների եւ այլն։ Զրուցել եմ նաեւ այդ հերոսամարտի մասնակիցների հետ։ Նրանք, ովքեր եղել են Շուշիի մատույցներում։ Կռվել, վիրավորվել, զոհվել ու ապրել են հինավուրց քաղաքի համար։ Տղաներ, ովքեր իրենց միջով են անցկացրել պատերազմը եւ այսօր էլ շարունակում են ապրել այդ հուշերով։ Նրանց աչքերում տեսել եմ Շուշիի ազատագրման մարտը։ Տեսել եմ, թե ինչպես է Ասկոլկան (Աշոտ Ղուլյան) իր տղաների հետ միասին նռնակներ նետում Շուշիի բերդում պատսպարված ադրբեջանցիների վրա եւ ինչպես է պաշտպանվում այնտեղից հորդացող պատասխան կրակից։ Տեսել եմ, թե ինչպես է Շոշ գյուղի վերեւի բարձունքից Կուճյուր Վիտոն իր թնդանոթով կրակում Շուշիի ամրոցի ուղղությամբ՝ փորձելով ճեղք բացել այնտեղ մեր տղաների համար։ Տեսել եմ, թե ինչպես է Դուշման Վարդանը տանջում այն ժամանակ 15-ամյա Սեւակ Մալյանին, որպեսզի նա ավելի պատրաստված լինի Շուշիի մարտին։ Տեսել եմ, թե ինչպես են Ժաննա Գալստյանն ու Սերժ Սարգսյանը մարտակոչով դիմում Քարին Տակ եւ Սղնախ գյուղերի միջեւ ընկած անտառում քողարկված զինվորներին։ Տեսել եմ, թե ինչպես է ադրբեջանական ինքնաթիռի արկից զոհվում Երեւանից եկած Հրանտ անունով մի երիտասարդ, ում մահը մինչ օրս արցունքներ է բերում իր զինակիցների աչքերին։ Տեսել եմ, թե ինչպես է մեր տանկը կրակում թշնամու ուղղությամբ եւ ինքը խոցվում համապատասխան արկ չունենալու պատճառով։ Տեսել եմ, թե ինչպես է Լեւոն Մնացականյանը ականանետով ոչնչացրել ադրբեջանցիների դիրքերը։ Եվ վերջապես տեսել եմ, թե ինչպես է հայ զինվորը հաղթական մտնում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի… Եվ ուրեմն ո՞րն է մեր հաղթանակների գաղտնիքը։ Ինչպե՞ս կարողացավ հայ զինվորը հաղթել Շուշիում, Մարտակերտում, Հադրութում եւ այլուր։ Ինչպե՞ս կարողացավ այդ նույն զինվորը դիմակայել նաեւ ժամանակակից եւ գերճշգրիտ տեխնիկայով զինված թշնամուն։ Պատասխանը մեկն է՝ նվիրում եւ հայրենասիրություն։ Ծանր եւ հետեւողական աշխատանք։ Բոլոր ոլորտներում՝ դիվանագիտություն, տնտեսություն, ռազմական գործ, կրթություն, մշակույթ եւ այլն, եւ այլն։ Շուշին ասվածի վառ ապացույցն է։ Շուշին արդյունքն է համազգային միասնության, ճիշտ կազմակերպված աշխատանքի ու համընդհանուր շահին նվիրվածության։ Երբ փոքր էի, Շուշիի ազատագրումն ինձ համար միայն բերդաքաղաքի ուղղությամբ թռչող արկերն էին։ Ամեն ինչ գեղեցիկ էր այն օրը։ Լուռ կանգնել էինք փոքր բլրի վրա եւ հետեւում էինք մեր ծնողների ու ավագ եղբայրների գործին։ Այսօր, երբ այդ գործն արդեն շարունակում են մեր զավակներն ու ընկերները, հստակ լսվում է 92֊ի մայիսի արձագանքը։ Եվ դա հրաշալի մի զգացում է, որը պարզապես հնարավոր չէ բառերով փոխանցել ընթերցողին…

ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


Թուրքիայի հատուկ բանագնացը Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ». Իրանագետ

Թուրքիայի հատուկ բանագնացը Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ»....

13:13

24-ամյա վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, Արարատում վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

24-ամյա վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, Արարատում վրաերթի է ենթարկել մորն ու...

12:48

Գյուղացու աշխատանքը պետք է գնահատվի այնպես, որ նա արժանապատիվ աշխատի իր հողի վրա. Գագիկ Ծառուկյանը՝ խաղողագործներին (Տեսանյութ)

Գյուղացու աշխատանքը պետք է գնահատվի այնպես, որ նա արժանապատիվ աշխատի իր հողի վրա. Գագիկ...

12:27

ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին առնչվող հարցեր

ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը քննարկել են «Թրամփի...

12:06

Ակնկալում ենք, որ իրավապահները կգործեն անկախ, արդար և հաշվետու. Եվրահանձնաժողովը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի գործի մասին

Ակնկալում ենք, որ իրավապահները կգործեն անկախ, արդար և հաշվետու. Եվրահանձնաժողովը՝ Սամվել...

11:47

Շարունակենք հայ մնալ` երգով, հավատքով, բարությամբ. Ադամ Բարրո

Շարունակենք հայ մնալ` երգով, հավատքով, բարությամբ. Ադամ...

11:06

Անիի կամրջի հայտնվելը «բանակցություններում» բացառապես մի նպատակ ունի՝ հայ ժողովրդի մոտ արթնացնել հույզեր դեպի կորուսյալ հայրենիքը. թյուրքագետ

Անիի կամրջի հայտնվելը «բանակցություններում» բացառապես մի նպատակ ունի՝ հայ ժողովրդի մոտ արթնացնել...

10:45

Երևանում ու 5 մարզում լույս չի լինի

Երևանում ու 5 մարզում լույս չի լինի

10:26

Բախվել են երկու «Opel»․ կան տուժածներ

Բախվել են երկու «Opel»․ կան տուժածներ

10:03

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 17-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին. Reuters

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 17-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին....

18:46

ԵՄ-ն 6-12 ամսվա ընթացքում կարող է աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի գնումը. ԱՄՆ Էներգետիկայի նախարարություն

ԵՄ-ն 6-12 ամսվա ընթացքում կարող է աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի գնումը. ԱՄՆ Էներգետիկայի...

18:33

Գերմանիայի պետքարտուղարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված խաղաղության ապահովմանը

Գերմանիայի պետքարտուղարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված խաղաղության...

18:14

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել Էջմիածնում վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել Էջմիածնում վարչապետի նախատեսած...

18:09

«Քըլըչը Հայաստան է եկել թուրքական նախապայմանների բավարարման համար. ոչ nւրաgմանը». Ակցիա՝ կառավարության դիմաց

«Քըլըչը Հայաստան է եկել թուրքական նախապայմանների բավարարման համար. ոչ nւրաgմանը». Ակցիա՝...

17:56

Մենք ուզում էինք հանդիպել Քըլըչին ու նրան ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր. Գոռ Սարգսյան

Մենք ուզում էինք հանդիպել Քըլըչին ու նրան ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր. Գոռ...

17:42

Խոշոր վթար Արարատում. 5 գյուղ գազ չունի

Խոշոր վթար Արարատում. 5 գյուղ գազ չունի

17:22

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար. Քըլըչը՝ Ռուբինյանին

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար. Քըլըչը՝...

17:06

Ռուսաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ...

17:05

Արջի քոթոթին փրկած ՊՆ զինծառայողը պարգևատրվել է

Արջի քոթոթին փրկած ՊՆ զինծառայողը պարգևատրվել է

16:45

Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի դեսպաններին ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության վերաբերյալ ՀՀ տեսլականը

Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի դեսպաններին ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության վերաբերյալ ՀՀ...

16:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու...

09:42

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի...

09:32

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է...

09:14

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի»...

09:01

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

09:35

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

09:17

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են...

09:01

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34