Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենստանի նախկին առաջնորդ Սափարմուրատ Նիյազովի հետ, որը կրում էր «թուրքմենբաշի» տիտղոսը: Այդկերպ Սաակաշվիլին մեկնաբանել է ուկրաինական ԶԼՄ-ներում գրաքննության հետ կապված իրավիճակը, գրում է lenta.ru-ն:
Նախկին նահանգապետը բողոքել է, որ վերջին շրջանում նրան չեն հրավիրում եթեր: «Նման բան տեղի է ունենում Թուրքմենստանում, որտեղ թուրքմենբաշի կար, որն այլընտրանքային իրականություն էր ստեղծել: «Եթե մարդը հեռուստացույցում չկա, ուրեմն մարդը չկա»: Բայց, կներեք, մեզ մոտ Պորոշենկո՞ն է, թե՞ թուրքմենբաշին: Մեզ մոտ հետմայդանյան Ուկրաինա՞ է, թե՞ Թուրքմենստան»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև ընդգծել է, որ ուկրաինական հեռուստաալիքները «մեկ օրվա մեջ կորցրել են իրենց հետաքրքրությունն իմ հանդեպ»:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 7-ին Սաակաշվիլին հայտարարել է Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռանալու մասին: Նա որպես պատճառ է նշել իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի բացակայությունը: նոյեմբերի 9-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ազատել է Սաակաշվիլիին Օդեսայի նահանգապետի պաշտոնից: Նա Օդեսայի նահանգապետ էր նշանակվել 2015 թվականի մայիսի 30-ին:
Նոյեմբերի 19-ին Սաակաշվիլին հայտնել է «Рух новых сил» քաղաքական շարժման ստեղծման մասին:
Դեկտեմբերի 2-ին Օդեսայի շրջանի նախկին նահանգապետը հայտարարել է Ուկրաինայում իր ստեղծած «Рух новых сил» («Նոր ուժերի շարժում») կուսակցության համար դրամահավաք սկսելու մասին: Նա ընդգծել է, որ ինքը և իր աջակիցները մտադիր են օլիգարխներին հեռացնել ժողովրդի համար կարևոր որոշումների կայացումից:
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44