Սահմանադրությունը որևէ մեկին չի արգելում զբաղվել քաղաքականությամբ, այդ թվում՝ պաշտոնաթող պաշտոնյաներին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ դաշինքով հանդես գալու նախաձեռնության մասին, որի շրջանակներում ամենևին էլ չի բացառվում խորհրդարանական հաջորդ ընտրություններում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցությունը:
Շարմազանովն ասաց, որ նախկին նախարարների հնարավոր եռյակ-դաշինքը՝ իրենց խնդիրն է:
«Առհասարակ չկա ընդդիմադիր ու իշխանամետ: Ժողովուրդն է իր ընտրությամբ դա որոշում: Մենք չենք տարբերակում, հատուկ թիրախներ չենք ընտրում, որ որևէ մեկի դեմ պայքարենք: Մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, որը նախանշել է ՀՀ նախագահը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Հարցին՝ արտաքին գործերի նախկին երկու նախարարների և պաշտպանության նախկին նախարարի հնարավոր դաշինքը կարո՞ղ է մրցակցել ՀՀԿ-ի հետ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ինքը չի կարող խոսել մի բանի մասին, ինչը դեռ գոյություն չունի:
«Ես չեմ կարող օդում, վերացական մտքեր արտահայտել: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, թե ովքեր են ընդդիմադիր դաշտի ամենահավանական ֆավորիտները: Մարուքյան-Փաշինյան-Արամ Սարգսյան միությունից հետո, այո, հնարավոր է, որ նոր դաշինքներ լինեն: Բայց ՀՀԿ-ն պատրաստ է ազատ, հավասար, մրցակցային պայմաններում մրցակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, անկախ նրանից՝ դա կլինի պաշտպանության նախկին նախարար, մեծահարուստ նախկին կամ ներկա, երիտասարդ եռյակ-դաշինք, թե այլ մի օպոնենտ»,- ավելացրեց խորհրդարանի փոխխոսնակը:
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01