Եգիպտոսը թույլ չի տալիս ոչ մի հնագիտական աշխատանք կատարել հանրահայտ «ոսկե փարավոն» Թութանհամոնի դամբարանում՝ Լուքսորի մոտ, քանի դեռ հավաստի գիտական ապացույցներ չներկայացվեն, որ դամբարանում գաղտնի շինություններ կան, այս մասին լրագրողներին հայտնել է հին հուշարձանների ու մշակութային ժառանգության գործերով նախարար Հալեդ ալ Աննանին՝ Կահիրեում Թութանհամոնի ժառանգությանը նվիրված Երկրորդ միջազգային գիտաժողովի աշխատանքների արդյունքներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պարբերականի տվյալներով, գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցել են նաեւ Եգիպտոսի հին հուշարձանների գործերով նախկին նախարարներ Զախի Հավասը ու Մահմուդ ադ Դանաթին, բացահայտել է եգիպտացի պաշտոնյաների անզիջում դիրքորոշումները բրիտանացի հնագետ Նիկոլաս Ռիվզի տեսության նկատմամբ: Ռիվզը հավաստիացնում է, որ կարող է Թութանհամոնի դամբարանի գաղտնի շինություններից մեկում գտնել թագուհի Նեֆերտիտիի գերեզմանը:
Զախի Խավասի կարծիքով, ոչ մի նոր հայտնագործություն չի արվի, իսկ բրիտանացի գիտնականի տեսությունը չի կարող գիտական ապացույց ունենալ ու միայն լրատվամիջոցների ուշադրությունը գրավելու փորձ է: Իսկ Ռիվզի գաղափարին սատարող եւս մեկ նախկին նախարար Մահմուդ ադ Դամաթին վստահ է, որ բրիտանացի հնագետի տեսությունը ստուգելու նպատակով իր ստեղծած հանձնաժողովը գործում է բացառապես գիտության շրջանակում ու չի կարող որեւէ վնաս հասցնել հուշարձանին:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55