Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի հիմնադրման 55-ամյա հոբելյանի առթիվ կայացած միջոցառմանը: Հանդիսավոր արարողության շրջանակում կրթօջախի սաները ներկայացրել են դպրոցի ավելի քան կեսդարյա ուղին՝ զարգացման տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու նոր ծրագրերը:
Ողջունելով ներկաներին ու շնորհավորելով կրթօջախի հիմնադրման 55-ամյակի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու համար:
«Մանկավարժի աշխատանքն իրականում առաքելություն է, որը դժվար է միայն խոսքերով գնահատելը: Ձեզ վստահված է հայրենասեր ու հայրենանվեր սերունդ կրթելու պատասխանատու գործը, ինչի արդյունքում կերտվում է մեր վաղվա օրը: Վստա՛հ եմ, ձեզանից յուրաքանչյուրի համար ամենամեծ գնահատանքը ձեր աշակերտների հաջողություններն ու ձեռքբերումներն են ու, համոզվա՛ծ եմ, որ նրանք էլ իրենց հերթին են ձեզ երախտապարտ այն հոգատարության և նվիրումի համար, որ մշտապես ստանում են ձեզանից: Եվ ոչ միայն նրանք, նաև մենք բոլորս շնորհակալ ենք ձեզ, որ արժանի սերունդներ եք կրթում ու դաստիարակում: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին հետևողականորեն շարունակելու է կրթամշակութային օջախների նորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները, որպեսզի մի քանի տարիների ընթացքում կարողանանք հարմարավետ պայմաններ ստեղծել մայրաքաղաքի բոլոր կրթօջախներում», - նշել է քաղաքապետը:
Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի հիմնադրման 55-ամյակի առթիվ, դպրոցականների հայեցի կրթության և ազգային ոգով դաստիարակելու գործում ունեցած ակնառու հաջողությունների ու մանկավարժության ոլորտում ներդրած ավանդի համար դպրոցի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով: Կրթօջախի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55