Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը՝ ՀՀ կառավարության վերջին նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել էր երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույց՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:
Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ այդ կապակցությամբ այսօր նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, նախարարության, «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության և «Հայ կրթություն» հիմադրամի ներկայացուցիչները:
Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է հանրակրթական դպրոցներում ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության իրականացումը` ընդգծելով, որ այն նպատակ ունի սովորողներին զինել ձեռնարկատիրական հմտություններով և խթանել նրանց նորարարական մտածելակերպը, վերջիններիս հաղորդել անհրաժեշտ ֆինանսական հմտություններ, ինչպես նաև ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության միջև 2011 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ՀՀ դպրոցներում իրականացվում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ավագ դպրոցի սովորողների համար» կրթական ծրագիրը: Հաշվի առնելով վերոնշյալ ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ և «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, և «Հայ կրթություն» հիմադրամն իրենց ծրագրերն իրականացնում են խմբակների դասընթացների ձևաչափով (շուրջ 180 դպրոց), և այն չի կրում պարտադիր բնույթ, առաջարկ է հնչել պահպանել վերոնշյալ ձևաչափը` միաժամանակ ներկայացնելով համատեղ ծրագիր` դասընթացը որպես պարտադիր բաղկացուցիչ կրթական ծրագրերում ներառելու նպատակով:
Քննարկվել են նաև ուսուցիչների վերապատրաստման, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և Բանկերի ասոցիացիայի հետ համագործակցության հնարավոր ուղիները` լրացուցիչ կրթական ծրագրերում ներդրումներ անելու և երիտասարդ սերնդի հետ ակտիվորեն աշխատելու համատեքստում: Աշխատանքային խումբը քննարկել է նաև համապատասխան ձեռնարկների մշակման և այլ ընթացիկ հարցեր:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել մեկշաբաթյա ժամկետում կազմել գործողությունների հստակ ժամանակացույց` ՀՀ կառավարություն ներկայացնելու համար:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55