INTOSAI-ի 22-րդ համագումարի հետո, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ կառույցների հանդիպումը: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի կատարման ընթացքն ու հետագա անելիքները: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի արաբ գործընկերը նշել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում կարևոր է երկու վերահսկիչ կառույցների ջերմ համագործակցությունը:
ԱՄԷ վերահսկիչ կառույցի ղեկավար, դոկտոր Ալ Ամիմին Իշխան Զաքարյանին խոստացել է INTOSAI ղեկավարի կարգավիճակում իր առաջին պաշտոնական այցը կատարել հենց Հայաստան: INTOSAI ղեկավարը Հայաստան կժամանի 2017 թվականի հունվարին:
ՀՀ վերահսկիչ պալատի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դեկտեմբերի 5-ին մեկնարկած INTOSAI 22-րդ համագումարի աշխատանքներն ավարտվեցին: Դեկտեմբերի 11-ին վերահսկիչներն ընդունեցին Աբու Դաբիի հռչակագիրը, որով հաստատեցին INTOSAI և Վերահսկիչ Բարձրագույն Մարմինների գործունեության արդյունավետությունն ապահովող նախապայմաններն ու հիմնադրույթները:
Պետություններին ուղղված Հռչակագրի հիմնական ուղերձը Վերահսկիչ Բարձրագույն մարմինների պրոֆեսիոնալիզմի ապահովումն ու ամրապնդումն է: «Խստորեն հետևել INTOSAI ստանդարտներին». սա է այն հիմանական նախապայմանը, որի առկայության դեպքում Վերահսկիչ Բարձրագույն մարմինը կհամարվի պրոֆեսիոնալ:
Համագումարի աշխատանքներում բավականին ակտիվ ներգրավված էր նաև Միացյալ ազգերի կազմակերպության քարտուղարությունը, որը բոլորին հիշեցրեց դեռևս 2011 թվականին ընդունված 66 բանաձևը, ըստ որի բարձրագույն վերահսկիչ մարմինը կարող է արդյունավետ գործել միայն այն դեպքում, եթե վերջինս անկախ է բոլոր պետական մարմիններից և պաշտպանված է ցանկացած արտաքին ազդեցությունից: Երկրները, որոնք լիովին չեն ապահովում վերահսկիչների անկախության հիմնադրույթները, չեն կարող արդյունավետ ինտեգրվել նաև միջազգային գործընթացներում:
Աշխարհի գլխավոր վերահսկիչները որոշեցին նաև հաջորդ համագումարն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում, որը կկայանա 2019 թվականին»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55