ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է դպրոցների զարգացման ծրագրերի մեթոդաբանության մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությունը ներկա են եղել ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռ. Մուրադյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, ԿԱԻ-ի ԿԳՆ ԾԻԳ-ի ներկայացուցիչները և աշխատանքային խմբում ընդգրկված դպրոցների տնօրենները: Նշենք, որ աշխատանքային խումբը ձևաորվել է ԿԳ նախարարի հրամանով՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060 Ա որոշմաբ հաստատված ծրագրի: Աշխատանքային խմբին հանձնարարված է վեցամսյա ժամկետում մշակել դպրոցների զարգացման մեթոդաբանություն: Ներկայացնելով դպրոցների զարգացման մեթոդական մոտեցումների կարևորությունը՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի 1380 դպրոցներից յուրաքանչյուրը պետք է ունենա իր առանձին զարգացման ծրագիրը. «Յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը, որը բովանդակային առումով կներկայացնի տվյալ դպրոցի հետագա զարգացումը, ինչպես նաև կներառի դպրոցի հեռանկարը, շինարարական և նորոգման խնդիրները: Զարգացման ծրագիրը պետք է բխի կոնկրետ իրավիճակից և շատ հնարավոր է, որ այսօրվա զարգացման ծրագիրը մի քանի տարի անց տվյալ հաստատության պահանջները այլևս չբավարարի: Յուրաքանչյուր դպրոց իր զարգացման ծրագրով պետք է հնարավորություն ունենա անընդհատ մեծացնել իր զարգացման նշաձողը: Մեր խնդիրն է օգնել դպրոցին՝ նրան առաջարկելով այնպիսի մեթոդաբանություն, որտեղ ամեն տնօրեն կկարողանա իր դպրոցի զարգացման առաջնահերթությունը ձևակերպել»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ դպրոցների զարգացման մեթոդաբանություն մշակելու անհրաժեշտությունն առաջացել է ավագ դպրոցների զարգացման ծրագրերի ուսումնասիրությունից: Գործող օրենսդրությունը պահանջերով յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ընտրվում է մրցույթով, որին մասնակցելու կարևոր պահանջներից մեկն էլ զարգացման ծրագրի ներկայացումն է: Կատարված ուսումնասիրությունը սակայն ցույց է տվել, որ զարգացման ծրագրերը հիմնականում կրկնում են միմյանց, շատ դեպքերում փոխված է միայն դպրոցի անվանումն ու գտնվելու վայրը: «Մեր խնդիրն է հստակեցնել և որոշակիացնել, թե ինչ բաղադրիչներից է կազմված լինելու զարգացման ծրագիրը: Ամեն դպրոց կրթության բովանդակության իր ամբիցիան՝ ձգտումն ու հավակնությունը պետք է ունենա և դա պետք է ձևակերպված լինի այդ ծրագրում»,-նշել է նախարար Մկրտչյանը:
Խորհրդակցության ընթացքում Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորասյանը ներկայացրել է «Դպրոց կենտրոնների միության» կողմից մոտ երկու տարի առաջ մշակված դպրոցների զարգացման ծրագրի ուղղեցույցը, որը կարող է հիմք ընդունվել մեթոդաբանության հետագա մշակման համար:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55