ԵՊՀ ուսանողական կառույցները հանդես են եկել բարեգործական ծրագրով. նվերներով լի պարկերը Ամանորին ընդառաջ «կուղևորվեն» Տավուշի մարզի սահմանամերձ և Արցախի Մարտակերտի ու Շահումյանի շրջանների մի շարք բնակավայրեր:
Օրերս ԵՊՀ ուսանողական կառույցների ներկայացուցիչների քննարկման արդյունքում որոշվել է ուսանողական ակտիվի համար բարի ավանդույթ դարձած ամենամյա տարեվերջյան միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցներով Արցախի մի շարք բնակավայրերի, մասնավորապես Քարվաճառի, Շահումյանի շրջանի գյուղերի, Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի, Տոնաշենի, ինչպես նաև Տավուշի մի շարք սահմանամերձ գյուղերի մանուկների համար պատրաստել ամանորյա նվեր-պարկեր, ինչպես նաև կազմակերպել մշակութային միջոցառումներ:
«Ամանորյա սոցիալական այս ծրագիրը հավանության է արժանացել նաև ԵՊՀ ռեկտորի կողմից: Մայր բուհի ուսանողական խմբերը մյուս շաբաթվանից նվեր-պարկերով և ամանորյա մշակութային ծրագրերով կլինեն Արցախում և Տավուշում՝ մանուկների գոնե մեկ օրը հեքիաթային դարձնելու համար: Արցախում մենք հիմնական շեշտը դրել ենք այն բնակավայրերի վրա, որտեղ ապրիլին տեղի են ունեցել ռազմական գործողություններ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
Կենտրոնի տնօրենը նշեց նաև, որ աշխատանքներն արդյունավետ և ժամանակին կազմակերպելու նպատակով ձևավորվել է շուրջ 50 հոգանոց ուսանողների աշխատանքային խումբ: Նրանց մի մասը կկազմակերպի մշակութային միջոցառումները, իսկ մյուսները կօգնեն նվերների փոխանցման գործում:
Տեղեկացնենք նաև, որ ամանորյա տոնական միջոցառումն իրականացվում է 2006 թ-ից: Ընդհանուր առմամբ՝ այս տարիների ընթացքում տարեվերջյան տոնին մասնակցել են ավելի քանի 4.000 ուսանողներ՝ տարբեր ֆակուլտետներից և ուսանողական կառույցներից:
Հ. Գ.: Ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերի 24-ին: Այն կամփոփվի դեկտեմբերի 29-ին՝ Տավուշի մարզ կատարվող այցելությամբ:
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01