Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ հինգերորդ գումարաման տասներորդ նստաշրջանն ավարտել է իր աշխատանքները, սակայն պառլամենտում աշխատանքները շարունակվում են: Երեքշաբթի բավականին հագեցված օրակարգով մեկնարկեց հերթական արտահերթը. Խորհրդարանական աշխատաները ոչնչով չտարբերվեցին արդեն կայացած նախկին շուրջ 60 նիստերից. դեմագոգիա, պոպուլիզմ ու ժամավաճառություն:
Հայրենի պառլամանտականներին չեմ փորձի մեղադրանքների սյունին գամել, ուղղակի կներկայացնեմ մի քանի թեզեր: Արտահերթում մի շարք նախագծերի հետ ընդգրկված էին նաև հանրության կողմից լայն արձագանք ստացած ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը և կից ներկայացված օրենքների փաթեթը կամ այլ կերպ ասած 1000 դրամների մասին օրենքը, ինչպես նաև Քրեական օրենսգրքում փոփոխություններ կարատելու մասին նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել ապօորինի հարստացումները: Նշված ծավալուն և հարընդգրկուն օրինագծերը չանտեսվեցին ԱԺ «հերոսների» կողմից և դրանց շուրջ հյուսվեցին բազում «լեգենդար» և էպիկական ելույթներ: Պատգամավորներից ոմանք այս հարմար առիթը բաց չթողեցին իրենց կուսակցույթւնոների գաղափարները հանրությանը ևս մեկ անգամ մատուցելու համար. ոմանք արդեն բացահայտ ներկայացնում էին նախընտրական իդեաներ:
Հայրենի թիվ մեկ ամբիոնը թեժ և հրաբորբոք ելույթների պակաս ընդհանրապես չունեցավ, ելույթների զգալի մասը ինձ հիշեցնում էր նախըտրական ելույթներ ու ընտրական ճառեր, երբ խորհրդարանականները ջանք չեն խնայում հաճոյանալ ընտրողներին: Ծեծված ու ամենօրյա մաշված հռետորաբանություն, ոչինչ չասող և չփաստարկված եզրույթներ, ահա սա էր գրեթե բոլոր ելույթների ընդհանուր բնորոշումը:
Օրակարգում ընդգրկված հարցերից ուշադրության արժանիներից կառանձնացնեմ թերևս Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի քննարկումը:
Հայտնի է, որ քաղաքական համակարգի կարևորագույն և անկյուաքարային ինստիտուտը միանշակ կուսակցություն է և ցանկացած երկրում կուսակցական համակարգի ճկունությունն ու էլաստիկությունը խոսում է տվյալ երկրի քաղաքական հակարգի զարգացվածության ու ժողովրդավարության բարձր որակների մասին: Կուսակցությունների մասին օրենքի քննարկման ժամանակ առանձնակի ակտիվություն դրսևորեցին հատկապես նախկին ներկայիս պատգամավոր-կուսակցապետներ Հայկ Բաբուխանյանը և Խոսրով Հարությունյանը: Բաբուխանյանը սրտնեղել էր հատկապես այն դրույթի համար, որով նախատեսվում էր` 10 տարի ԱԺ ընտրություններին և խոշոր քաղաքաների (Երևան, Գյումրի, Վանաձոր) ՏԻՄ ընտրություններին չմասնակցած կուսակցության գործունեությունը ժամանակվոր առկախել:
Հարցերի ընդհանուր կարևորությունն ու առաջնահերթությունը ոչնչով «չխանգարեց», որ ևս մեկ արտահերթ անցնի գրեթե դատարկ դահլիճում. «հերթապահ» պատգամավորներն ուղղակի փորձում էին ապահովել որոշակի աշխուժ ֆոն:
Հ.գ. Կարող եմ վստահաբար փաստել հետևյալը. նման սրտաճմլիկ ու պաթետիկ ելույթներն իրականության հետ ոչ մի աղերս չունեն, և մանդատային ֆալստարտը կարող է ունենա հակառակ էֆեկտ:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34