Ազգային ժողովը քննարկում է «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց թե ԲՀԿ-ն պաշտպանելու է «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկված փոփոխությունները:
Իսկ մինչ այդ պատգամավորը նկատեց, թե բոլորն են հասկանում, որ 2017-ի խորհրդարանը որակապես այլ է լինելու:
«Հույս ունենք, որ իրապես կաշխատեն պրոֆեսիոնալները, իսկ ժամավաճառների համար ուղղակի տառապանք է լինելու 17-ի նիստերը, դիսկոմֆորտը մեծ է լինելու: Այսինքն` նրանք, ովքեր տարբեր ատրիբուտներից բացի այս ատրիբուտն էլ ունեն, այս անգամ երկար են մտածելու, այդ ատրիբուտն իրենց պե՞տք է, թե չէ, թե լրացուցիչ գլխացավանք է դառնալու իրենց համար»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե կարևոր է, որ այդ օրենքը հնարավորինս տա առավելագույն արդյունք և հավելեց, թե ԲՀԿ-ի առաջարկներից շատերն ընդունել են և միայն մեկ սկզբունքային առաջարկություն չի արվել: Պատգամավորն ասաց, թե երբ որ կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս պատգամավորի կամ պատգամավորների նախաձեռնությանը, դա առաջարկվում է ներկայացնել ԱԺ-ում 3 րոպեում: Ըստ նրա, այդ 3 րոպեն էլ ընդհանրապես պետք է հանել, քանի հնարավոր չի լինի այդ ընթացքում ներկայացնել նախագծի փիլիսոփայությունն ու բովանդակությունը:
«Գալոչկայի համար է, այսինքն` «ձեզ էլ հնարավորություն տալ խոսել» սերիայից է»,-ասաց նա և նշեց, որ առաջարկել են 10-15 րոպե տալ՝ ներկայացնելու բացասական եզրակացություն ստացած նախագիծը։
Այն առաջարկությունը, թե պատգամավորը պետք է քաղաքացիների հետ անպայման հանդիպումներ ունենա, Նաիրա Զոհրաբյանը որակեց «դեկորատիվ ատրիբուտ» և առաջարկեց հանել:
«Պատգամավորի պարտավորությունն է հանդիպելը, եթե չի ցանկանում հանդիպել, հաջորդին էլ ընտրողը իր գնահատականը կտա»,-ասաց նա:
Զոհրաբյանը նաև, իր խոսքով՝ կարևոր խնդրի անդրադարձավ՝ երբ պատգամավորը չի կիսում խմբակցության տեսակետի հետ, վայր դնի մանդատը: Նա համաձայնեց, որ իհարկե այդ խնդիրը կանոնակարգով չի լուծվելու, բայց միանշանակ համաձայն է, որ ժողովուրդը լավագույն դեպքում ընտրում է այդ ցուցակի լիդերին, ով ցուցակը ղեկավարող անձն է լինելու:
Զոհրաբյանը եզրափակեց, թե այն դրույթները, որ ամրագրված են՝ նվազագույնն է, որ հնարավորություն կտա պահպանել կուսակցական կառույցները:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55