ԱԺ արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Գնումների մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, թե հիմնականում առաջարկություններն ընդունվել են:
«Այս օրենքը, կարծում եմ, խորքային փոփոխություններ է նախատեսում այս ոլորտում և էապես բարելավելու է գնման գործընթացը»,-ասաց նախարարը, ապա անցավ առաջարկություններին, որոնք ընդունվել են:
Նախարարը նշեց, թե առաջին առաջարկը վերաբերվում է նրան, որ նորմ է նախատեսվում. եթե գնման գործընթացում մասնակից ընկերությունը կունենա ինչ-ինչ տեխնիկական փոքր պարտավորություն բյուջեի նկատմամբ, ավտոմատ դուրս չի մղվի գնման գործընթացից: «Կարևոր է, որ խթանենք մրցակցությունը»,- ասաց նա:
Երկրորդ առաջարկը վերաբերել է անգործության ժամկետի սահմանմանը: «Մրցույթի էլեկտրոնային սահմանման համար ժամկետ է սահմանվում, բայց այլ գնումների համար ոչ, հիմա առաջարկվում է ժամկետ սահմանվել 5 օր: Առնվազն 5 օր ժամկետ սահմանելը խելամիտ է»,-ասաց նա:
Հաջորդ առաջարկով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը: «Այս ծախսերը պետք է ևս պետական գաղտնիք լինեն և ներառվեն պետական գնումների ցանկում»,-ասաց նախարարը և նշեց, որ միջազգային փորձը նայել են և հասկացել, որ դա անվտանգության կարևոր նորմ է: «Ճիշտ է, որ այդ ամենը ներառվի ցանկում՝ բնականոն աշխատանքի ապահովման համար»,- ասաց նա:
Հաջորդ առաջարկով սահմանել են էլեկտրոնային աճուրդի մասով կարգավորում:
«Որպեսզի գնումները էլեկտրոնային աճուրդի տարբերակում անպայման հրապարակվեն: Մրցակիցները մեկը մյուսին չեն տեսնի, բայց կտեսնեն գները, որ ավելի քիչ առաջարկեն, որ լինի նվազող աճուրդ: Այսինքն՝ չեն տեսնում իրար, բայց տեսնում են գները, որ մրցեն»,-ասաց նա:
Մյուս առաջարկություններից է, ըստ նախարարի, գնումների բողոքարկման խորհրդի անդամների անկախության աստիճանի բարձրացման նորմը: «Սահմանված էր, որ նրանք ստանում են աշխատավարձ, այսինքն՝ պետք է գործատու ունենային, իսկ դրանով անկախությունը չէր ապահովվում: Հիմա փոփոխություն է արվում, և պետք է ստանան վարձատրություն պետության կողմից: Գաղափարն այն է, որ խորհրդարանի ներկայացուցիչներն աշխատում են դատարանի և դատավորների տված գաղափարախոսության շրջանակում, այսինքն՝ նույնատիպ ֆունկցիաներ են իրականացնելու, բայց գնումների ոլորտում»,-ասաց նա:
Հաջորդը բողոքարկման խորհրդի անդամներին է վերաբերում: «Հստակեցվել է, որ անդամներին ներկայացվող պահանջները լինեն հստակ»,-ասաց նա և նշեց, որ պետք է ունենան տնտեսական բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձը պետական ոլորտում լինի 5 տարվա, իսկ մասնագիտական փորձը՝ 7 տարվա:
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42