Բրիտանական Conflict Armament Research (CAR) հասարակական կազմակերպությունը հատուկ հետազոտություն է իրականացրել իրաքյան Մոսուլ շրջանի արդեն իսկ ազատագրված տարածքներում, որտեղ ուսումնասիրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից շահագործված զինանոցներն ու զենքի արտադրման գործարանները:
Լքված 6 գործարաններում և ահաբեկիչների կողմից թողնված զենքերի ուսումնասիրությունները փաստում են, որ այստեղ խոսքը կենտրոնացված վերահսկողությամբ արդյունաբերական համակարգի մասին է:
Ինչպես նշում է թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականը` CAR-ն իր զեկույցում մատնանշել է, որ Մոսուլում ԻՊ-ի համար պատրաստվող զենքերի հումքը մատակարարվել է Թուրքիայից: Զենքերի մասերը մատակարարվում են Թուրքիայից Սիրիա ձգվող գաղտնի մատակարարման ցանցի միջոցով, որի մասին արդեն խոսվել էր այս տարվա փետրվարին:
Նշենք, որ նույն թուրքական պարբերականը դեռևս անցյալ տարվա մայիս ամսին հայտնվել էր իշխանությունների և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուշադրության կենտրոնում: Թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը ՄՃՓ («Միջազգային ճանապարհային փոխադրումներ») միջազգային բեռնափոխադրման մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում: «Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթի» թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին:
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44