Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով: Սիրիահայ գործարարները բարձրացրել են, մասնավորապես, տնտեսական ինտեգրման խնդիրներով զբաղվելու համար ստեղծված «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության գործունեությանը, տեղական արտադրության խթանմանն ու արտահանմանը, վարկավորմանը, օրենսդրական դաշտին վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր: «Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն: Դուք իրականում մշակույթ եք փոխել Երևանում, բիզնեսի, ծառայությունների ոլորտում, և ձեր կայացումը մեզ համար չափազանց կարևոր է», - ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին՝ հորդորելով նրանց իրենց բիզնես ծրագրերն ու առաջարկությունները ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Բարձրացված մի շարք հարցերի առնչությամբ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին և պատրաստակամություն հայտնել սիրիահայ գործարարների հետ քննարկել նրանց բիզնեսի զարգացմանը վերաբերող ցանկացած առաջարկություն:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44