Քաղաքականությամբ կարող է զբաղվել յուրաքանչուր մարդ, սակայն այդ ցանկությունը իրագործելու համար տվյալ անձը գոնե մոտավոր պատկերացում և տարրական գիտելիքներ պետք է ունենա այդ ասպարեզի մասին: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ժամանակ առ ժամանակ հայտնվում են մարդիկ, որոնց քաղաքական ամբիցիաներն ու գաղափարները ընդամենը միտում ունեն անլրջացնել քաղաքական պրոցեսները, սակայն իրականում իրենք են հայտնվում ծիծաղելի վիճակում և ինչպես աննկատ հայտնվել էին ասպարեզում, մի քանի անգամ ավելի արագ անհետանում են քաղաքական թատերաբեմից, քանզի հստակ գիտակցում են, որ քաղաքական դաշտը ոչ մի ընհանրություն չունի կրկեսի արենայի հետ: Առաջին ծիծեռնակը ով հայտնվեց մեր քաղաքական երկնակամարում ու հավակնում էր պետյության ղեկավարի պաշտոնին` Էպոսագետ Վարդան Սեդրակյանն էր, ով ի տարբերությում մնացած թեկնածուների նախընտրական ծրագրերի, իր համար որպես այդպիսին ընտրել էր ծավալուն մի գիրք` «Սասնա Ծռեր» էպոսը, իսկ այնուհետև որոշելով էլ ավելի մեծ աղմուկ առաջացնել իր անձի շուրջը կազմակերպեց Հայրիկյանի չստացված մահափորձի էժանագին շոուն, ինչի արդյունքում հայտնվեց ճաղերի ետևում: Սեդրակյանին հաջորդեց մեկ այլ շոումեն այս անգամ իգական սեռի ներկայացուցիչ Անի Զախարյանը, ով իր նախորդի նման անբովանդակ ու քաղաքակնության հետ որևէ եզրույթ չունեցող գաղափարներով արդեն հասցրել է սղոցել բոլորիս ներվերը: Իմիջայլոց Անիի նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել և այս պահին նախաքննություն է ընթանում: Երորրդ անակնկալը մատուցեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով երկար տարիներ լինելով իշխանության ներկայացուցիչ, հանկարծ դարձավ «լուրջ» ընդդիմդիր և այս ընթացքում սնկի նման աճող կուսակցությունների շարքը համալրեց «Համախմբում» կուսակցությով, սակայն առայժմ նույնիսկ իրենց շարքերում նորմալ համախմբում չկա: Վիկտոր Դալաքյանի մասին չեմ խոսում, որովհետև ոչինչ չկա ասելու` no comment: Սակայն այս գործիչները «փառքը» նսեմացրեց դերասան Սերգեյ Դանիելյանը` Յոժը, ով օրերս հայտարարեց «ՔԱՔ» կուսակցության հիմնադրման և ակտիվ «քաղաքական» գործունեություն ծավալելու մտադրության մասին: Երեկ սույն նորելուկ գործիչը հյուրնկալվեր էր իմ սիրած «արջուկի»` Պետրոս Ղազարյանի մոտ: Սա Պետրոսի թվով երորդ ստացված հաղորդումն էր` Արթուր Բաղդասարյանի և Տիգրան Կարապետյանի հետաքրքիր և բովանդակալից հաղորդումներից հետո: Հաղորդումը սկզբից մինչև վերջ հագեցած էր ցինիզմով, անգրագիտությամբ, քաղաքական գործիչների, կուսակցությունների հանդեպ անհարգալից և ծաղրական վերաբերմունքով, հեռուստաեթերի կուլտուրայի տարրական կանոնների անտեսմամբ և որպես հեռուստատեսային պրոդուկտ ընդամենը աղբ էր: Կարծում եմ, որ նմանաբովանդակ հաղորդումները պետք է լայն արձագանք ստանան և խիստ քննադատության ու դատապարտման արժանանան հասարակության բոլոր շերտերի` հատկապես ԶԼՄ-երի, մտավորականների և քաղաքականությամբ զբաղվողների կողմից: Օրեր առաջ մեր լրագրողները բոյկոտելով լրագրողի հանդեպ բռնություն կիրառած` ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հրավիրած ասուլիսը` համախմբվածության ու միասնականության հիանալի օրինակ հանդիսացան, այս դեպքում ևս նման ցածրորակ ֆորմատով հաղորդումների հանդեպ բոյկոտը պետք է համընդհանուր բնույթ կրի: Ամեն դեպքում Պետրոսին շնորհավորում են, որովհետև այս նույն ոգով շարունակելու դեպքում, նա ռեալ շանս կունենա առաջիկայում ընդգրկվելու`իր կողմից մշտապես քննադատվող հայրենի սերիալներ և սիթքոմների պրոդյուսների մեծ ընտանիք, իսկ սերիալների և սիթքոմների հեղինակներից կանխավ ներողություն եմ խնդրում, եթե իմ ընտրությունը կվիրավորի նրանց:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55