Ադրբեջանում 2017-ին նավթի արդյունահանումը կկրճատվի օրական 35-42 հազար բարելով՝ ՕՊԵԿ երկրների ու մյուս արտադրողների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
Trend -ը վկայակոչելով Էներգետիկայի նախարարությունը, հայտնում է, որ Ադրբեջանում 2017-ին նավթի միջին օրական արդյունահանումը, հաշվի առնելով արդյունահանման կրճատման մասին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, կկազմի 800-807 հազար բարել, այն դեպքում, երբ ընթացիկ տարում այն կազմում է 842 հազար բարել։ Ադրբեջանի կառավարությունը 2017-ի համար կանխատեսում է նավթի արդյունահանում 39․8 մլն տոննայի մակարդակի վրա, ինչը 3․7 տոկոսով քիչ է 2016-ի ցուցանիշից։ Էներգետիկայի նախարարությունում նաեւ հայտնել են, որ գազի արդյունահանման ծավալների մասին կանխատեսումն անփոփոխ է մնացել՝ 28․39 մլրդ խորանարդ մետր, ինչը 2․9 տոկոսով քիչ է ընթացիկ տարվա ցուցանիշից։
2016-ի արդյունքներով Ադրբեջանում նավթի արդյունահանումը ակնկալվում է 41․3 մլն տոննայի մակարդակի վրա, գազի արդյունահանումը՝ 29․2 մլրդ խորանարդ մետրի (2015-ին 41․6 մլ տոննա ու 29․2 մլրդ խորանարդ մետր համապատասխանաբար)։
ՕՊԵԿ կազմում ընդգրկված 11 երկրները դեկտեմբերի 10-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնել են ընդհանուր արդյունահանումը կրճատել օրական 558 հազար բարելով։ Ադրբեջանի նախարար Նատիկ Ալիեւը այն ժամանակ հայտնել է, որ երկիրը պայմանավորվածությունների համաձայն ՝ 2017-ին արդյունահանումը կրճատելու է օրական 35 հազար բարելով։
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01