Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Ըստ պատգամավորի՝ տարվա ընթացքում բացի դիվանագիտական աշխատանքից, ականատեսը դարձանք ապրիլյան ռազմական գործողությունների, մարդկային ողբերգության, ինչը անդրադարձավ նաև բանակցային գործընթացի վրա:
«Ադրբեջանը նախաձեռնեց պլանավորած ռազմական գործողություն, պատերազմ: Նման իրավիճակից վերադարձը բանակցային սեղան նվազագույնը հեշտ չէ»,- նշեց Բեքարյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը, կարծես թե, անպատժելի իրավիճակում է հայտնվել:
Կարեն Բեքարյանը կարևորեց ԵԱՀԿ մոնիթորինգային գրասենյակի ընդլայնումը՝ ընդգծելով, որ այդ գրասենյակն ունի փոքրաթիվ կազմ:
«Նրանք չունեն հնարավորություն հասնելու թեժ կետ, թեժ գոտի, ուստի նրանց արած գործողությունները լինում են պոստ ֆակտում, հետքերը փորձում են վերացնել և այլն, և այլն: Այս գրասենյակի ընդլայնումը կտա հնարավորություն նվազեցնելու լարվածությունը: Հնչեցրեց, որ կողմերի միջև կա պայմանավորվածություն, որ այո գրասենյակի ընդլայնումը պետք է լինի:
Սրանից հետո տեղի է ունենում այն, ինչ արդեն դարձել է ձեռագիր. Ադրբեջանը հրաժարվում է իր պայմանավորվածություններից: Հետին պլան են մղում... Սայլը տեղից չի շարժվում: Մենք տեսանք, որ ՌԴ ԱԳ նախարարը Համբուրգի հանդիպումից հետո հայտարարեց, թե կա համաձայնություն ընդլայնման քանակի հետ կապված, ի դեպ ծիծաղելի թվով, բայց նրանց տեղակայման վայրի վերաբերյալ տարակարծություններ կան: Ինչու եմ ասում ծիծաղելի, որովհետև 7 մարդով ավելացնելը այդ ամբողջ շփման գծում հասկանում եք, որ ոչինչ չի տա: Ավելի ծիծաղելի է, որ տեղակայման վերաբերյալ չկա համաձայնություն»,- մանրամասնեց Կարեն Բեքարյանը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ բանակցային գործընթացը սառեցված, փակուղային վիճակում է, որովհետև Ադրբեջանը պայմանավորվածությունները չի կատարում, որովհետև «ոչ ցանկություն ունի, ոչ կամք»:
Կարեն Բեքարյանը շեշտեց, որ վերադարձ պետք է արվի 94-95 թթ.-ի պայմանագրերին, որտեղ Լեռնային Ղարաբաղը կողմ է, հետաքննության մեխանիզմի բաղադրիչը պետք է ներդրվի, զուգահեռ՝ մեկնարկի բովանդակային բանակցային էլեմենտը:
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42