ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի կողմից քաղաքացի Արթուր Առաքելյանի դեմ գումարի բռնագանձման պահանջի մասին դատարան ներկայացված հայցադիմումի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վերջինիս կողմից ներկայացված առարկության հիման վրա դատարանը մերժել է ներկայացված հայցադիմումը:
16-ամյա Շուշանիկ Առաքելյանը 1 տարեկան հասակում ճանաչվել է հաշմանդամություն ունեցող երեխա, և նրա համար նշանակվել է հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ:
Մոր մահից հետո հայրը՝ Ա. Առաքելյանը, չկարողանալով իրականացնել երեխայի խնամքը, յոթնամյա աղջկան տեղավորել է Խարբերդի մանկատանը՝ այդ ընթացքում շարունակելով ստանալ դստեր կենսաթոշակը:
Դատարան ներկայացված հայցադիմումով ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ Վանաձորի տարածքային բաժինը, վկայակոչվելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, պահանջել է Ա. Առաքելյանից բռնագանձել 1.072.680 ՀՀ դրամ՝ որպես ավել վճարված կենսաթոշակի գումար: Հայցադիմումը հիմնավորվել է նրանով, որ երեխան ապրում է մանկատանը, և վերջինիս խնամքն իրականացվում է պետության կողմից, և այս պարագայում Ա. Առաքելյանը պարտավոր էր, համաձայն Օրենքի, տեղեկացնել աղջկա՝ մանկատանը գտնվելու մասին, որի արդյունքում հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի վճարումը պետք է դադարեցվեր:
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35