Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ոգեկոչվել է հայերեն տպագիր Աստվածաշնչի 350ամյակը:Միջոցառումը սկսվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի կատարմամբ «Տերունական աղոթքով, ապա «Հրաշափառ«ի հնչյունների ներքո հանդիսավորությամբ դահլիճ է բերվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակը՝ Աստվածաշնչի հայերեն տպագրության 350ամյակի առիթով: Կոնդակն ընթերցել է Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:
Ցուցադրվել է տեսաֆիլմ՝ նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու ազգանվեր գործունեությանը, որի արդյունքում 1666 թվականին 5 հազար օրինակ տպաքանակով առաջին անգամ հայերեն Աստվածաշունչ տպագրվեց: Միջոցառումն ամփոփել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Իր օրհնությունը հղելով ներկաներին՝ Թեմակալ առաջնորդը արժևորել է հայերեն Աստվածաշնչի տպագրության դերն ու նշանակությունը, գնահատելով այն որպես ազգայինի պահպանության, գրի ու մշակույթի զարգացման և քրիստոնեական հավատքի ամրապնդման եզակի միջոց: Սրբազան հայրն իր որդիական երախտագիտությունն է հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, որ Սրբատառ Կոնդակով ամենուրեք, այդ թվում նաև Վիրահայոց թեմում, արժևորվել և անմահացվել է Աստվածաշնչի հայերեն տպագրության 350ամյակը:
Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան (խմբավար Սվետլանա Տատոևա) երգչախմբի կատարմամբ հնչել են «Հայր մերը», «Հրաշափառ» «Վարանիմք», «Ով զարմանալի» և «Հրաշացան» շարականները, իսկ «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը (խմբավար Մարի Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) կատարեց Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ», Մեսրոպ Մաշտոցի «Հայոց գրեր» և Ռաֆայել Պատկանյանի «Օրորոցային» երգերը: Հանդիսության ընթացքում ցուցադրվել են 1733 թվականին Վենետիկում Մխիթար Սեբաստացի աբբահոր կողմից հայերեն Աստվածաշնչի վերահրատարակության, 1786 և 1842 թվականներին Տփխիսի, 1857 և 1895 թվականներին Կոստանդնուպոլսի և այլ տարիներին հրատարակված տպագիր օրինակները: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ:Միջոցառման իրականացմանը մասնակցել էին թեմի հոգևոր դասը, «Հայարտուն» կենտրոնը, առաջնորդարանի պաշտոնեությունը: Միջոցառումն ավարտվել է առաջնորդ Սրբազանի Պահպանիչ աղոթքով:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16