Ես ու Հասանը միշտ իրար հետ էինք դիրքեր բարձրանում : Ես՝ Արցախի կողմից, ինքը ՝ Ադրբեջանի: Մեր դիրքերը իրարից 100 մետրից քիչ հեռավորության վրա էին: Խրամատներից բարձր խոսալու դեպքում լսում էինք իրար: Հասանի հետ նույն ժամին էինք պոստ պահում , մեր վախտով հեռախոս ու ինտերնետ չկար ,լինել էր էտ դիրքում հաստատ կապ չէր բռնի, մենք աշխարհից կտրված էինք: Բայց դե պարապ չմնալու համար ես ու Հասանը սկսել էինք զրուցել: Դիրքից դիրք իրար հետ խոսում էինք, տարօրինակա հնչում , բայց մտերմացել էինք: Հասանը ադրբեջանական Շիրվան քաղաքից էր, մայրը ուսուցչուհի էր, հայրը բժիշկ էր: Դեմքով կյանքում իրար չէինք տեսել , ճիշտն ասած իրար վստահում էինք, բայց խրամատից գլուխներս չէինք հանում: 90 տոկոսով վստահ էի , որ ինքը ինձ չի կրակի, բայց 10 տոկոս կասկած կար մեջս, միևնույնն է թուրք է: Բացի դա , երկու կողմից դիպուկահարներ էին կանգնած ես ու Հասանը , եթե իրար չկրակեինք, դիպուկահարները հաստատ կրակող էին, դրա համար իրար դեպքով չենք տեսել , բայց ամեն ինչից տեղյակ էինք, կիսվում էինք իրար հետ:
Հասանի հայրը Արցախյան պատերազմին չէր մասնակցել, թողել փախել էր, Հասանն էր տենց ասում: Իրա ասելով ադրբեջանցիների մեծ մասը Արցախը չի համարում Ադրբեջանի մի մասը, նրանք ցանկություն էլ չունեն կռվելու այդ հողի համար: Ադրբեջանում քաղաքական վիճակը շատ խառն է, մեր մոտից բեթար է: Իմ ու Հասանի տարբերությունը այն է , որ ես ուզելով եմ եկել Արցախ, ես անհամբեր սպասում եմ դիրքեր բարձրանալուն , որ մեր հողը պահեմ , իսկ Հասանը չի ցանկանում , զոռով տարիներ է գլորում , որ օրերը անցնի ու գնա տուն:
Այդ ժամանակ մտածում էի , եթե հրաման լինի կռվելու , կկրակե՞մ Հասանին , թե ոչ : Ախր նրան դեմքով չգիտեմ , ինքն էլ ինձ չի իմանում: Բայց երևի կզգամ , որ ինքնա, բայց չեմ իմանում կարող եմ իրան կրակել թե ոչ: Հիմա դուք հնարավոր է ինձ չհասկանաք, նորմալ է , դուք կյանքում թուրք չեք տեսել , առավել ևս մեն մենակ չեք կանգնել նրա դեմը՝ զենքով,գիշերվա կես:
Հիմա , արդեն տարիներ են անցել , ես ու Հասանը վաղուց զորացրվել ենք, տենց էլ կյանքում իրար չտեսանք , հնարավոր է Հայաստանից դուրս , օրինակ ՝ Վրաստանում , պատահաբար հանդիպած լինենք , ու չենք էլ իմացել ,որ ինքը Հասանն է , ես էլ էն հայ տղեն , որի անունը նորմալ չէր կարողանում ասել:
Ապիրլյան դեպքերից հետո արդեն ուրիշ ձև եմ մտածում: Եթե հիմա, որպես կամավոր գնամ դիրքեր ես Հասանին կկրակեմ: Հասանը ու հասանները չուզենալով են բարձրանում դիրքեր, առանց հասկանալու թե ինչի ու ուր են գնում , ու իրանք ավելի վտանգավոր են մարտի ժամանակ, քանի որ չեն մտածում ինչ են անում ու առանց հասկանալու կռվում են ՝ ուղեղները անջատած:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34