Բրյուսելում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների տարեկան հանդիպմանը մասնակցել են գործընկեր վեց երկրների և ԵՄ բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամենամյա այս քննարկումներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղ ակալ Կարեն Նազարյանը:
Հանդիպման նպատակն էր քննության առնել ԱլԳ շրջանակներում ընթացող բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև 2017թ-ի գագաթաժողովին ընդառաջ մասնակիցների հնարավոր սպասելիքներն ու մոտեցումները:
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Երևանում նոյեմբերին կայացած ԱլԳ նախարարական ոչ պաշտոնական երկխոսության արդյունքներին, խոսել ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացի մասին՝ նշելով, որ 2017 թ-ին գործընթացը կմտնի ավարտական փուլ:
Կարեն Նազարյանը խոսել է նաև ԵՄ հետ շարունակվող ոլորտային երկխոսության մասին՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է ԱլԳ շրջանակներում համագործակցության անկյունաքարերից մեկը։ Նա երախտագիտություն է հայտնել ԵՄ անդամ երկրներին՝ վերջերս ԵՄ Խորհրդի կողմից Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի Եվրոպական հանձնաժողովի մանդատը հաստատելու որոշման կապակցությամբ և հավելել, որ դեպի ծով ելք չունեցող և շրջափակման մեջ գտնվող երկրի համար մեծապես կարևորվում է նման համաձայնագրի նշանակությունը, մասնավորապես, գործարար շփումների խրախուսման ու առևտրատնտեսական փոխանակումների ընդլանման տեսանկյունից։
Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման ու հետընդունման համաձայնագրերին՝ Կարեն Նազարյանը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի կողմից նախորդ ամսին արված հայտարարությունը, որով վերահաստատվում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու որոշումը:
Իր ելույթում փոխնախարար Նազարյանն անդրադարձել է նաև ԵՄ հետ ներկայումս քննարկվող այլ հարցերին:
Ավագ պաշտոնյաների հանդիպմանը հաջորդել է ԱլԳ երկրների պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումն Արտաքին գործերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի հետ:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55