Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը, որը դիմել է բազմաթիվ դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների`իր ընտանիքը պաշտպանելու խնդրանքով, ՀՀ իշխանություններից օգնություն է հայցում` կանգնեցնելու իր ընտանիքի հետապնդումները, որն իրականացվում է մոլդովացի օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկի ու նրա մերձավոր քաղաքական գործիչ Կոնստանտին Բոտնարի կողմից:
«Ո՛չ տեսակցություն, ո՛չ փաստաբան. այսօր մենք որդու կալանավայր դիմաց բողոքի ցույց արեցինք, ես պահանջում եմ նոտա հղել` ամենաբարձր մակարդակով ստիպել, որ դադարեցվի այս խայտառակությունը»,- Tert.am-ին հայտնեց տիկին Վեներան:
Վեներա Գասպարյանը տեղեկացնում է, որ ընտանիքը քաղաքական հետապնդումների է ենթարկվում մոլդովական երկու ազդեցիկ քաղաքական գործիչների` Ուսաստիի և Պլախոստնյուկի քաղաքական հակամարտության արդյունքում:
Հաղորդել էինք, որ ձերբակալվել էին Վեներա Գասպարյանի որդին և դուստրը, ինչից հետո հայկական համայնքի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցու վրա էր հարձակում եղել. ջարդել են պատուհանների ապակիները, վնասել են գույքը: Իրենից պահանջել սեփականության մասին վկայականներ:
Այս պատմությունն ունի քրեական տարր. տիկին Վեներայի նախկին փեսան` Վիտալի Պրոկը ներքաշված է ռուս բանկիր Գերման Գորբունցովի դեմ կազմակերպված մահափորձի մեջ, արդեն ձերբակալված է և պատրաստվում էր դատարանում հնչեցնել մահափորձի պատվիրատուի անունը:
«Ընտանիքիս շանտաժի փորձն արել է «Ժողկուսակցության»` (ДПМ) առաջին տեղակալ Վլադիմիր Պլախոտնյուկի մերձավոր շրջապատից Կոնստանտին Բոտնարը»,- Tert. am –ի հետ զրույցում հայտնեց Վեներա Գասպարյանը:
Վեներա Գասպարյանը համոզված է, որ որդուն ու դստերը ձերբակալել են նախկին փեսայի դեմ ցուցմունքներ կորզելու համար:
Վեներա Գասպարյանը վստահեցնում է, որ իր ու Կոնստանտին Բոտնարի ընտանիքները ժամանակին շատ մտերիմ են եղել,անգամ` Բոտնարը որդու անունը դրել է Դավիթի պատվին, որը իրեն մեծ աջակցություն էր ցուցաբերել վերջին ընտրություններին:
«Բայց մեր այս մոլդովական-հայկական բարեկամությանը վերջ դրվեց, երբ Բոտնարը ինձ անձամբ խնդրեց, որ համոզեմ փեսայիս ցուցմունք տալ այն մասին, որ, իբր, ծանոթ չի եղել ռուսաստանյան բանկիր Գերման Գորբունցովի սպանության մեջ մեղադրվող Վլադ Պլախոտնյուկի հետ»,-ավելացրեց Վեներա Գասպարյանը, ով հայտնում է նաև, որ իրեն հաջողվել է համոզել նախկին փեսային` տալ «անհրաժեշտ ցուցմունքներ»: Այս թվում նաև այն, որ «Մեր կուսակցության» ղեկավար Ռենատո Ուաստին մասնակից է եղել Գորբունցովի սպանությանը: Սակայն Գասպարյանները չեն համաձայնել և հրաժարվել այդ մասին անգամ խոսել Պրոկի հետ:
Սակայն, անհրաժեշտ ցուցմունքների մի մասը կորզվել է, ինչից հետո, Վեներա Գասպարյանին խնդրառուները կորցրել են իրենց ընտանիքի նկատմամբ հետաքրությունը ու սկսել քաղաքական հետապնդումների ենթարկել իրենց` պատանդ պահելով որդուն ու դստերը:
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01