Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը հրապարակայնորեն կողմ է արտահայտվել երկրում հանրապետական կարգի ներդրմանը: Նրա կարծիքով՝ այդ մասին որոշում պետք է կայացվի ճիշտ ժամանակին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ABC-ն:
Ավստրալիայի հանրապետական շարժման համագումարում ունեցած ելույթում վարչապետը հայտարարել է, որ Ավստրալիան կարող է հանրապետություն դառնալ:
«Մենք այլ շարժառիթ չունենք՝ երկրի հանդեպ սիրուց բացի: Եվ մենք ասում ենք ինքներս մեզ, որ միասնական ենք եւ ավստրալացիներ ենք, եւ մեր պետության ղեկավարը պետք է մեզանից մեկը լինի»,- ասել է Թյորնբուլը:
Նա, միաժամանակ, հավելել է, որ հարկավոր է սպասել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու գահակալության ավարտին, ինչպես նաեւ հասարակության աջակցությունը ստանալ:
Վարչապետի հայտարարությունը քննադատության է ենթարկվել նրա որոշ քաղաքական ընդդիմախոսների, այդ թվում՝ լիբերալների կողմից: Թյորնբուլին զգուշացրել են նրա «քաղաքական մահվան» մասին, եթե նա շարունակի բարձրացնել Ավստրալիան հանրապետության վերածելու թեման:
Ավստրալիան ներառված է Համագործակցության երկրների կազմում, որտեղ Եղիսաբեթ 2-րդ թագուհին հանդես է գալիս որպես պետության ղեկավար: Երկրում խորհրդարանական միապետություն է, որը ղեկավարվում է 1900 թվականին Վիկտորիա թագուհու հավանությանն արժանացած Սահմանադրությամբ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55