Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատավճռի և բարոյական վնասի քաղհայցի դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ որոշումները:
Նիստը վարող դատավոր Մհեր Արղամանյանը հրապարակեց որոշումները, համաձայն որոնց՝ դատարանը մերժել էր բողոքները:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում գործը քննվում էր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արամազդ Կիվիրյանի և Արայիկ Զալյանի բողոքների հիման վրա:
Արամազդ Կիվիրյանը վերաքննիչ բողոքով պահանջում էր բարոյական վնասի քաղհայցի մերժման գործն ուղարկել նոր քննության, իսկ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը բողոք էին ներկայացրել ամբողջ դատավճռի դեմ:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վնասի հատուցման պահանջով քաղհայցը վարույթ չընդունելու մասով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ: Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, պատժի կրման վայրը պետք է որոշվի դատական բողոքների քննության ավարտից հետո մեկ ամսյա ժամկետում: Պերմյակովն այժմ գտնվում է ռուսական ռազմաբազայում:
Tert.am
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01