ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փոխադարձ քննադատության արդյունքում Հայաստանը հայտնվել էր քաղաքական գերլարված իրավիճակում, և ընդամենը կայծ էր հարկավոր, որպեսզի երկրում տեղի ունենար հասարակական բախումներ, որն անշուշտ լինելու էր արյունալի, միգուցե, նաև ուղեկցվեր մարդկային զոհերով: Փաստ է, որ այդ օրերին նախկին երկու նախագահները ևս անուղղակի սատարում էին Գագիկ Ծառուկյանին և դեմ չէին լինի, որպեսզի ԲՀԿ նախկին առաջնորդը գնար պայքարի՝ բախումների տանելով հասարակությանը : Նման իրավիճակում Գագիկ Ծառուկյանը կայացրեց որոշում, որի իրական գինը մենք հասկացանք ամիսներ անց և սկսվեց ապրիլյան պատերազմը: Գագիկ Ծառուկյանը թույլ չտվեց , որպեսզի կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիրը ներքին ցնցումներ ապրի, սեփական վարկանիշի ու իմիջի հաշվին հեռացավ քաղաքականությունից: Հեռացավ , բայց շարունակեց մնալ սեփական պետության և ժողովրդի կողքին, և ինչպես ժամանակը ցույց տվեց, նրա այս ինքնազոհ պահվածքը գնահատվեց և՛ մեր ժողովրդի մի մեծ մասի կողմից , և՛ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կողմից, և՛ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այսօր պարզ երևում է , որ նախագահ Սերժ Սարգսյանի և բարերար Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ջերմ են, ընկերական և այս հարաբերությունները ծառայեցվում են Հայաստանի և հայկական գործոնի ուժեղացմանը: Որքան էլ ոմանք պնդեն, որ իրենք համոզեցին՝ Գագիկ Ծառուկյանին հետ կանգնել պայքարից և թույլ չտալ արյունահեղություն, փաստն այն է , որ այդ որոշումը կայացրել է, անձամբ Գագիկ Ծառուկյանը՝ ինքն է կրել այդ որոշման բացասական կամ դրական արդյունքները, բայց մեկ բան փաստ է, որ այդ որոշմանը հաջորդեց ապրիլյան կարճատև պատերազմը և այսօր Գագիկ Ծառուկյանը միմիայն կարող է հպարտանալ , որ ժամանակին կայացրել է ճիշտ որոշում՝ հեռանալով քաղաքականությունից, և թույլ չտալով երկրի ներքաղաքական անդորրի խախտում:
Պատկերացնո՞ւմ եք, իր ամբիցիաների համար Գագիկ Ծառուկյանը գնար արյունահեղության, երկրի ներքաղաքական անդորրը լարելու և հենց այդ պահին Ալիև կրտսերը հարձակման հրաման տար: Արժե , որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, թե՝ ոչ, այլ քննարկման թեմա է, բայց այն որ քաղաքականությունից հեռանալու պարոն Ծառուկյանի որոշումը արդարացի էր և գիատկցված՝ պատմությունն արդեն փաստեց :
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34