ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ լսել ներկրողների գործունեությանն առնչվող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա գործունեության համար:
Տնտեսվարողները, մասնավորապես նշել են, որ վերջին ժամանակաշրջանում փաստաթղթաշրջանառությանը, այդ թվում՝ մաքսային ձևակերպումներին առնչվող հարցերին տրվում են օպերատիվ լուծումներ: Որպես խնդիր նրանք առանձնացրել են բեռնափոխադրումների հետ կապված հարցը, որը պայմանավորված է անբարենպաստ եղանակի հետևանքով Վերին Լարսում ստեղծվող իրավիճակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ կառավարությունը ներկայում քայլեր է ձեռնարկում նոր տրանսպորտային սխեմաներ մշակելու և Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքային տարբերակներ գտնելու ու տնտեսվարողներին առաջարկելու ուղղությամբ, որոնք թույլ կտան ինչպես ներկրումն, այնպես էլ արտահանումը կազմակերպել ավելի նպաստավոր պայմաններում և կանխատեսելի ժամանակահատվածում:
Հանդիպմանը քննարկվել են նաև խոշոր ներկրող կազմակերպությունների գործունեությանը վերաբերող այլ հարցեր, այդ թվում՝ ներկրվող որոշ ապրանքատեսակների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը:
Նախօրեին վարչապետ Կարապետյանը հանդիպել է նաև ՀՀ 10 խոշոր արտադրող-արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ և նշել, որ արտահանման խթանման համար կառավարությունը նախատեսում է ձեռնարկություններին ցուցաբերել գործուն աջակցություն: Մասնավորապես, ոլորտում նախատեսվում է մշտապես մոնիթորինգի ենթարկել արտահանումը կարգավորող իրավանորմերը, բացահայտել և վերացնել վարչա¬րա-րության խոչընդոտները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերվող մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ-ում արտադրված ապրանքների իրացման հետ կապված արտաքին շուկաներում առաջացող խնդիրները: Կարևորվել է մաքսային վարչարարության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմների մշակումն ու դրանից բխող գործառույթների իրականացումը:
Վարչապետը շեշտել է, որ կառավարությունը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծմանը, քանի որ չափազանց կարևորում է Հայաստանում արտահանմանը միտված արտադրական ընկերությունների գործունեությունը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01