Դեկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) արդյունաբերության զարգացման և հանրային քաղաքականության վարչության գործադիր տնօրենի գլխավոր խորհրդական Հիրոյուկի Հայաշին ստորագրեցին «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության (դաշտային երկրորդ ուսումնասիրություն) վերաբերյալ քննարկումների արձանագրությունը: Հիրոյուկի Հայաշիի ղեկավարած պատվիրակությունը դեկտեմբերի 6-20-ը գործուղվել էր Հայաստան` ծրագրի էսքիզային նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Այս օրերի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք հադիպումներ և քննարկումներ են անցկացրել ՀՀ Կառավարության համապատասխան պաշտոնյաների հետ: «Հրշեջ սարքավորուﬓերի բարելավում» դրամաշնորհային ծրագրի հիﬓական նպատակն է արդիականացնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ստորաբաժանուﬓերի գույքը և ավտոﬔքենաները, ինչը կնպաստի նշված մարզերի տնտեսական և սոցիալական զարգացմանը: Դրամաշնորհային ծրագրի համաձայն` Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Հայաստանին տրամադրել 36 միավոր հրշեջ մեքենա, 3 միավոր սանդուղքավոր մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան: ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, հույս հայտնեց, որ Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև փոխգործակցությունը շարունակաբար ավելի կամրապնդվի, իսկ վերոնշյալ ծրագրի արդյունավետությունը կլինի շատ բարձր: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հ. Հայաշին ցավ հայտնեց հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեցած Ա. Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ և հավելեց, թե ինչ մեծ կարևորություն էր տալիս Ա. Երիցյանը JICA-ի հետ համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավման ծրագրին: - JICA-ն նույնպես կներդնի իր ողջ կարողությունները երջանկահիշատակ նախարար Ա. Երիցյանի նվիրական երազանքներն ու ցանկություներն ի կատար ածելու համար, - եզրափակեց Հ. Հայաշին: Հիշեցնենք, որ 2010 թ. «Երևան քաղաքի հրշեջ գույքի բարելավում» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ԱԻ նախարարությանը նվիրաբերվել է 28 նոր հրշեջ-փրկարարական մեքենա:
2010-2012 թթ. «Հայաստանում սեյսմիկ ռիսկի գնահատում և կառավարման պլանավորում» համատեղ ծրագրի շրջանակներում ճապոնացիների աջակցությամբ`գնահատվել է Երևանի սեյսմիկ վտանգը և մշակվել մայրաքաղաքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սցենարը, վերլուծվել է Երևանի շենք-շինությունների խոցելիությունը, պատրաստվել է սեյսմիկ աղետի կառավարման պլան, ներդրվել է Երևանում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր համակարգ` հիմնված 5 ժամանակակից թվային սեյսմոգրաֆների վրա, որոնց տվյալները գրանցվում են ՃԿԱԿ-ում։ 2014 թվականից ԱԻ նախարարությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) իրականացնում են «Հայաստանում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը: Հայ-ճապոնական փոխգործակցության շնորհիվ ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով գործուղվել են Ճապոնիա:
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01