ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը բացասական է գնահատել բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 2015 թվականին բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության արդյունքները, վեր հանելու բացահայտմանը խոչընդոտող պատճառները։ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1389 բնակարանային գողություն, որից բացահայտվել է 509-ը, այսինքն՝ 36,6 տոկոսը։ Ընդ որում՝ բացահայտումն անհեմամատ ավելի ցածր է Երեւանում. եթե մարզերում բացահայտումը կազմել է 48,5 տոկոս, ապա Երեւանում՝ 28,1 տոկոս։ ՀՀ ՔԿ նախագահը խիստ բացասական է գնահատել բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքները։ «Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը։ Տարածքներ կան, որտեղ բացահայտման ցուցանիշը զրո է։ Չենք կարող ստեղծված իրավիճակն անտեսել»,- ասել է նա: Աղվան Հովսեփյանը մտահոգիչ է գնահատվել նաեւ գողոնի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ 2015 թվականին գրանցված գողությունների հետեւանքով միայն ֆիզիկական անձանց պատճառված վնասը կազմել է 1.066.780.516 դրամ, որից վերականգնվել է մոտ 88 մլն դրամը, ինչը կազմում է 8,5 տոկոսը։ Ա.Հովսեփյանը շեշտեց հանցագործությունների հետեւանքով քաղաքացիների կրած նյութական վնասների փոխհատուցման կարեւորությունը՝ որպես սոցիալական արդարության վերականգնման կարեւոր նախապայման։
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01