Ամանորին մնացել է հաշված օրեր, և բնականաբար նախատոնական թանկացումներն արդեն տեսանելի են բոլորի կողմից: Սովորաբար Սուրբ Ծննդյան տոներին ամբողջ աշխարհում տեղի է ունեն հակառակ պրոցեսը՝ ապրանքների գների նվազում, ինչպես նաև՝ մեծ տոկոսներով զեղչեր, իսկ Հայաստանում նման դեպք երբևէ չի գրանցվել:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Slaq.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմնականում թանկացումներ նկատվում են պարենային ապրանքների մասով. «Քանի, որ հիմնականում այս ապրանքներն են սպառման ենթակա, այդ պատճառով են սպառողները անհանգստացած»:
Բաբկեն Պիպոյանը ապրանքներըբաժանեց երկու համահավասար խմբերի.
«Դրանք պարենային վերամշակում անցած ապրանքներն են և վերամշակում չանցած ապրանքներ, այսինքն՝ գյուղմթերքը: Վերամշակում անցած ապրանքների շուկան առանձնանում է : Այնտեղ, որտեղ ունենք միջազգային որևէ բրենդի ներկայացուցիչ Հայաստանում, այստեղ ոչ միայն գնաճ չունենք, այլ նաև՝ զենչ ունենք, որովհետև Ամանորն ամբողջ աշխարհում ասոցացվում է վերջի հետ: Օրինակ, բնական հյութերի, գազավորված ըմպելիքների, վերամշակման անցած որոշակի պահածոների շուկան»:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ տեղական արտադրողը պետք է կարողանա դիմանալ մարքեթինգին, որովհետև իրենք հավասար մրցակցություն ունեն: «Տեղական հյութը, որը նույն կատեգորիայի է ներմուծվող հյութի հետ, եթե ներմուծվածը զեղչ է անում, ուրեմն ինք էլ պետք է զեղչ անի, եթե չանի՝ իր ապրանքը չի վաճառվի»,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ տարվա ընթացքում ունենում ենք թանկացում, որը դեկտեմբերին հասնում է պիկին. «Դեկտեմբերից հետո թանկացում կամ էժանացում տեղի չի ունենում, սա վերաբերում է տարբեր որոլտներին՝ կաթնամթերքի, մսամթերքի և այլն»:
Բանախոսը նաև հավելեց, որ հիմնական թանկացումները սովորաբար վերաբերում են գյուղմթերքին և մսամթերքին. «Աշխարհում գոյություն չունի որևէ պետություն, որը գյուղատնտեսություն է զարգացնում առանց գների կարգավորման մեխանիզմների, այս ամենից հետո մեզանում պետական մակարդակով հայտարարում են, թե ամեն որակի գյուղմթերք իր գինն ունի, ինչը բնականաբար զարմանալի է»:
«Ավելին ասեմ՝ հատկապես վերջին օրերին ընդեղենի շուկայում նկատվում է մինչև 15, առանձին տեղերում 20 տոկոս գնաճ: Մսի շուկայում էական գնաճ ունեցանք հատկապես՝ խոզի մսի: Այս տարի մթերման գնի վրա էլ է փոփոխություն եղել, դրա համար նկատվում է նման գնաճ»,- ընդգծեց նա:
Մեր այն հարցին, թե նախորդ տարիների համեմատ այս տարվա գնաճն ինչպիսինն թ, Պիպոյանը նշեց. «Օրինակ, հնդկանան ընկույզը կամ նուշը կարելի է ձեռք բերել 6-7 հազար դրամով, իսկ մյուս տարիներին թանկացումներ լինում էր, բաց ես միշտ ասում էի, որ մեզանում տեսանելի գնաճն ավելի շատ է, բայց իրականում գնաճն այդքան շատ չի, ինչո՞ւ, որվհետև պայմանական ամբողջ տարվա ընթացքում չենք գնում ամենախոշոր հնդկական ընկույզը , հետո Ամանորին գնում էինք առնելու ամենախոշորը և ասում ենք՝ թանկացավ: Բայց իրականում այն ժամանակ մենք առնում էինք փորք չափի ընկույզ, որը էժան է, իսկ հիմա` որակով, որը թանկ է: Այս տարի գնային լուրջ փոփոխություն կա»:
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01