Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրությունների 2-րդ փուլի շրջանակում հավաքել է ընտրական կոլեգիայի անդամների անհրաժեշտ 270 ձայնն ու ամրագրել իր վերջնական հաղթանակը:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հավելելով, որ ընտրիչների քվեարկության արդյունքները պաշտոնապես կգրանցվեն հունվարի 6-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատների համատեղ նիստի ժամանակ:
Ուշագրավ է այն փաստը, որ Վաշինգտոն նահանգում, որտեղ ընտրությունների առաջին փուլի ժամանակ ընտրիչներն իրենց ձայնը տվել էին դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին, տեղի է ունեցել դեպքերի անակնկալ զարգացում: Ընտրիչներից 4-ը հրաժարվել են այս անգամ նորից քվեարկել նախկին պետքարտուղարի օգտին: Աղբյուրը նկատում է, որ սա 1872թ. ի վեր առաջին դեպքն է, երբ 1-ից ավելի ընտրիչ քվեարկության 2-րդ փուլում փոխում է իր որոշումը:
Մինչդեռ NBC News-ը հավելում է, որ 70-ամյա միլիարդատերն արդեն մեկնաբանել է ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքը՝ այն որակելով որպես «ժողովրդավարության հաղթանակ»:
«Այսօր մենք տոնում ենք մեր երկրում ժողովրդավարության պատմական համոզիչ հաղթանակը: Ես քրտանաջան կաշխատեմ, որպեսզի միավորեմ մեր երկիրն ու լինեմ բոլոր ամերիկացիների նախագահը: Միասին մենք կրկին Ամերիկան հզոր կդարձնենք»,-նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում:
Բացի այդ, նորընտիր նախագահը մեկ այլ հայտարարություն է արել Twitter սոցկայքի միջոցով՝ շնորհակալություն հայտնելով իր բոլոր աջակիցներին նախագահական ընտրություններում պաշտոնապես հաղթելու համար:
Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայանալու է հունվարի 20-ին:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55