Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000կգ կարագի և 22000կգ աղի, 4256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած մսի, 500կգ կաթ պարունակող պանրային արտադրանքի խմբաքանակների ներմուծումը հանրապետության տարածք: Նշված բոլոր խմբաքանակները ենթակա են ոչնչացման, օգտահանման կամ հետ վերադարձման:
Այս մասին հայտնում են ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։
«Թույլ չի տրվել նաև 25 հազար հատ՝ կարանտին վնասակար օրգանիզմով վարակված մեխակի ներմուծումը. խմբաքանակը պետք է ոչնչացվի:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծումը թույլատրվում է միայն արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
Օրենքով սահմանված են որոշակի բացառություններ, մասնավորապես՝ բուսասանիտարական հավաստագիր չի պահանջվում հանրապետության սահմանով տեղափոխվող փոստային փոխադրումներում, ինքնաթիռների, ուղևորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, ինքնաթիռների անձնակազմի և վագոն-ռեստորանների աշխատողների ձեռքի ուղեբեռներում առկա բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների համար (սա չի վերաբերում սերմնանյութին, տնկանյութին և կարտոֆիլին):
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ տարածք ներմուծվող բուսական ծագման մթերքների բնաիրային քանակությունները չեն կարող գերազանցել յուրաքանչյուր ապրանքի համար 50 կգ-ը, գետնընկույզի դեպքում՝ 20 կգ-ը, իսկ չբոված սուրճի դեպքում՝ 5 կգ-ը:
Ելնելով վերոնշյալ պահանջից՝ ներմուծում իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հորդորում ենք գործել ՀՀ օրենսդրության շրջանակներում և չփորձել առանց արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի ՀՀ տարածք ներմուծել նշված չափաքանակները գերազանցող բուսական ծագման ապրանքներ, հակառակ պարագայում, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարգելվի ամբողջ խմբաքանակի ներմուծումը»,–ասվում է հաղորդագրությունում:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55