Հայաստանի էներգահամակարգի հուսալիության բարձրացման նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ օդային գծի վերակառուցումը կավարտվի հաջորդ տարվա առաջին կեսին։ Աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտվե լ է։ Գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ ծրագրի իրականացումը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել էներգահամակարգի հուսալիությունը, այլև ավելացնել հզորությունը։ Վերակառուցման արդյունքում գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի, կբարելավվեն տեխնիկական պարամետրերը, կորուստները 1,6 տոկոսից կհասնեն 0,7 տոկոսի։
Ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցներով կվերակառուցվեն նաև շուրջ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը, որոնք շահագործվում են սկսած 1962թ.։ Իրականացված միջազգային մրցույթի արդյունքում այս տարվա օգոստոսին իրանական «Գամ Արաք» ընկերության հետ կնքվել է գլխավոր կապալառուի պայմանագիր` շուրջ 4,4 մլն ԱՄՆ դոլար գումարով: Հաջորդ տարի նախատեսվում է ավարտել ենթակայանների վերակառուցման նախագծման աշխատանքները և մեկնարկել շինարարությունը։
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01