Անձամբ եմ ճանաչել Անդրեյ Կարլովին։ Անկարայում ՌԴ դեսպանը սառը պատերազմի մարտիկ էր, ծառայել է նույնիսկ Հյուսիսային Կորեայում՝ գրում է Hurriyet Daily News-ի սյունակագիր Մուրատ Էթքինը։
Նկարագրելով Կարլովի սպանությունը՝ հեղինակը նշում է, որ հարձակում գործած անձը թուրքերենով և վատ արաբերենով բղավել է, որ Հալեպում Ռուսաստանի պատճառով սպանում են երեխաներին։ Նրա կարգախոսները նման են «Ալ-Նուսրայի» հռետորաբանությանը։
Անկարայում Արվեստի և մշակույթի կենտրոնը, որտեղ սպանվել է դեսպանը, գտնվում է այնպիսի վայրում, որ թվում էր՝ Թուրքիայի ամենապաշտպանված վայրն է։ 50 մ հեռավորության վրա գտնվում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրիայի դեսպանատները, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի դատախազությունը։
Սակայն եթե դուք ոստիկանության աշխատակցի տարբերանշանով եք, ապա հեշտությամբ կարող եք մտնել այդ տարածք՝ պնդում է հեղինակը։ Մեկնաբանելով այն վարկածը, որ մարդասպանը Գյուլենի կազմակերպության անդամ է, լրագրողը հետևյալ հարցադրումն է անում՝ ինչպես է նա ճողոպրել զանգվածային կրճատումներից, որոնք հետևեցին հեղաշրջման փորձից հետո։
Եթե մարդասպանը վիրավոր կամ ողջ մնար, տեղեկատվություն ավելի հեշտ կլիներ ստանալ։ «Սակայն փոքր տարածքում, դիմակայելով միայն ատրճանակով զինված տղամարդուն, ոստիկանությունը չկիրառեց այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են արցունքաբեր գազը, հանցագործին վիրավորելը, այլ ոչ թե սպանելը»,- գրում է հոդվածագիրը և կոչ անում այս փաստերը հետաքննել սպանության հետ։
Հեղինակի կարծիքով՝ Կարլովի սպանությունը հետևանքներ կունենա Թուրքիայի և այլ պետությունների հարաբերությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քաղաքական հավասարակշռության վրա՝ հատկապես, եթե նրանք, ովքեր կատարել են սպանությունը, չբացահայտվեն, կամ ռուսական կողմը չճանաչի նրանց որպես իսկական հանցագործ։
Այն, որ Թուրքիան չկարողացավ պահպանել դիվանագետին, իսկական խայտառակություն է։ Կառավարության պարտքն է այս ծանր բեռը հանել Թուրքիայի և թուրք ժողովրդի վրայից՝ եզրափակում է հեղինակը։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55