Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ դեղերի մասին նոր օրենքին:
«Դեղերի մասին նոր օրենքը դրական է, քանի որ այն ավելի արդիական է՝ ի տարբերություն հնի, և իր մեջ ընդգրկում է միջազգային ստանդարտներին համապատասխան նախապայմաններ»,-ասաց նա և նշեց, որ տեղական արդյունաբերողների հիմնական առաջարկներն ընդունված են, իսկ ներմուծողների և դեղատների առումով դեռ կան սպասումներ և դեռևս կարգերի հետ կապված անհանգստություններ:
«Մենք չգիտենք, թե այդ կարգերում ինչ պայմաններ են դրվելու և ինչպես են գործելու, չգիտենք, թե ինչ կարգեր պետք է սպասենք»,-ասաց նա:
Անդրադառնալով կեղծ դեղերի խնդրին՝ Սամվել Զաքարյանն ասաց. «Հայաստանում չկան կեղծ դեղեր, կան ապօրինի ներմուծված դեղեր, որոնք հիմնականում Վրաստանից են ներմուծվում: Հայաստանում երբեք չի եղել արհեստական դեղ, կավիճ, թույն, ներքնահարկում պատրաստված դեղ»,-ասաց նա և նշեց, որ «ապօրինի» չի նշանակում կեղծ, այլ նշանակում է, որ գրանցված չեն:
Ինչ վերաբերում է դեղերի հատով վաճառքի խնդրին, ապա Սամվել Զաքարյանն ասաց, որ և՛ նախկին, և՛ նոր օրենքով հատով վաճառվելը արգելվում է, ուղղակի ելնելով սոցիալական պայմաններից՝ այդ դրույթներին նայում են «մատների արանքով»:
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01