Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղը սահմանակից է Նախիջևանին: Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո այստեղ արտաքին լուսավորության քայքայված ենթակառուցվածքներ են եղել։ Տեղում փորձել են լուծել խնդիրը և համայնքային միջոցներով լուսավորել են մի քանի փողոց, սակայն արդյունքը գոհացուցիչ չի եղել. սպառվել է սպասվածից ավելի շատ էլեկտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորություն: Լուսարձակների մեծ մասն էլ շարքից դուրս է եկել՝ առաջացնելովդրանք նորերով փոխարինելու և հետևաբար՝ լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում գյուղում մեկ տարի առաջ ծրագիր է մեկնարկել: Առաջին փուլով տեղակայվել է 60 LED լուսարձակ՝ լուսավորելով գյուղի հիմնական փողոցները. 1800մ երկարությամբ տարածություն։
Համագործակցող կողմերն ավարտել են նաև ծրագրի երկրորդ փուլը: Այս անգամ տեղակայվել է 34 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել է 3200մ երկարությամբ տարածություն։ Ամբողջ ծրագրի արդյունքում տեղադրվել է 94 լուսարձակ, լուսավորվել 5000մ տարածություն՝ ընդգրկելով ամբողջ գյուղը: Խնձորուտի բնակիչները Նոր տարին կդիմավորեն ամբողջությամբ լուսավորված գյուղում:
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և բնակիչները:
«Այս ծրագիրն ունի կարևոր առանձնահատկություն. այն չի սահմանափակվում կոնկրետ երևացող արդյունքով: Տարիներ հետո հնարավոր կլինի արձանագրել դրա բնապահպանական օգուտը, մինչդեռ ֆինանսականը՝ շատ արագ: Հատկապես սահմանին ապրող մեր հայրենակիցների համար այս պահին առավել առաջնային է ծախսերի կրճատումը: Մենք ձգտում ենք թեթևացնել և՛ բնակչի, և՛ գյուղի, և՛ համայնքի բեռը: Տնտեսված միջոցներով տեղում կարող են լուծել մեկ այլ խնդիր: Հենց սա է պատասխանատու մոտեցումը, որով մենք առաջնորդվում ենք գործունեության առաջին իսկ օրերից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայման է: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքների բյուջետային ծախսերը՝ թույլ տալով դրանք ուղղել այլ խնդիրների լուծմանը: Բնապահպանական բաղադրիչով հանդերձ՝ էներգախնայող տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա ոչ միայն թեթևացնել Զառիթափ համայնքի ֆինանսական բեռը, այլև՝ աշխուժացնել Խնձորուտ գյուղի կյանքը։
Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով մարդկանց ֆինանսական բեռը:
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01