Մեկ անգամ չէ, որ ասվել է, որ երկրի զարգացման գործում մեծ դեր ունի հարկային բարենպաստ դաշտը, որը թույլ կտա բնակչությանը ավելի ակտիվ զբաղվել ձեռնարկատիրությամբ: Այսպիսի խթան կարող է հանդիսանալ նաև «Հարկային համաներում» անվանումը ստացած փաթեթը, որ վերջերս նախաձեռնեց և հավանության արժանացրեց կառավարությունը: Դա ոչ միայն համաներում է, այլ նաև հարկային դաշտի հստակեցում, ավելի բարենպաստ պայմաններ փոքր բիզնեսի համար: Այն մի կողմից սոցիալական նշանակություն կունենա՝ շատ-շատերին ազատելով տույժերի և տուգանքների վճարումից, մյուս կողմից՝ խթանող՝ հատկապես ինքնազբաղվածների համար:
Ի թիվս մի շարք այլ գործոնների մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ երկու և ավելի գույք օտարած և ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձիք կազատվեն տույժերից և տուգանքներից: Ընդհանուր առմամբ այս փաթեթից օգտվողների թիվը կկազմի շուրջ 15 հազար, իսկ եկամտային ազդեցությունը կարող է հասնել մինչև 6 միլիարդ դրամի:
Տարեկան մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և վարձու աշխատողներ չունեցող շուրջ 1570 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ: Այս ցանկի մեջ են հագուստի արտադրությունը, նորոգմունը, փայտյա իրերի պատրաստումը, լեզուների ուսուցումը, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում և գործունեության այլ տեակները:
Չնայած նրան, որ այս փաթեթով պետական բյուջեի եկամուտների որոշակի պակաս կարձանագրվի, նման քայլերը դրական միջավայր կտեղծեն ինքնազբաղվածության միջոցով սեփական սոցիալական խնդիրները լուծելու գործընթացի վրա:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55