«Դե Ֆակտո» ամսագիրը «Տարվա Պատգամավոր» է ճանաչել գեներալ Սեյրան Սարոյանին: Անուրանալի է գեներալ Սարոյանի ունեցած վիթխարի դերակատարումը Արցախյան պատերազմի հաղթանակների կերտման ու ազգային բանակաշինության գործում: Սեյրան Սարոյանը 1992-2007թթ. մշտապես եղել է գործող բանակում` զբաղեցնելով կամավորական ջոկատի, գումարտակի, օպերատիվ խմբի, զորամասի,բանակային զորամիավորման հրամանատարի պաշտոններ:
2000թ. Սարոյանը 33 տարեկանում ստացել է գեներալ-մայորի զիվորական կոչում, դառնալով նորանկախ Հայաստանի ամենաերիտասարդ գեներալը: 2007թ. Սեյրան Սարոյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 19 ընտրատարածքից և ստացած ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթել է իրմրցակից Հակոբ Հակոբյանին` Ճոյտին: Սարոյանը սիրված և հարգված պատգամավոր է ոչ միայն իր ընտրողների, գործընկերների այլ որքան էլ զարմանալի թվա, նաև մեր սենսացիաների սիրահար և հայրենի երեսփոխանների նկատմամբ ցուցաբերվող ջերմությամբ չփայլող լրագրողների համար: Սարոյանը իրավմամբ պատկանում է պատգամավորների այն շերտին, ովքեր իրականում չեն խորշում ԱԺ ամբիոնից ելույթներ ունենալուց և պարզորոշ գիտակցում են օրենսդիր մարմնի իրական դերն ու նշանակությունը:
Ի տարբերություն որոշ պատգամավորների Սարոյանը չի ճգնում քաղաքագիտական բառարաններից պեղված և օտարամոլ հնչյունաբանությամբ ու շատ հաճախ հասարակ քաղաքացիների համար թյուրըմբռնելի տեքստերով ու ֆեյսբուքյան գրառումներով հանդես գալ, այլ հանրությանը ներկայանում իր իրական կերպարով և հենց այդ պարզ ու անմիջական շփումներն էլ նպաստում են նրա հանդեպ ձևավորված դրական և ընկալելի իմիջին: Սարոյանը թե խորհրդարանում և թե ԱԺ պատերից դուրս մշտապես անդրադարձել է մեր ժողովրդին հուզող և ցավոտ թեմաներին և փորձել է իր անմիջական մասնակցությունն ունենալ առավել կարևոր ու հրատապ հարցերի դրական լուծում ստանալու, ինչպես նաև մեր պետության առջև ծա ռացած կարևորագույն մարտահ րավերներին դիմագրավելու ու հաղթա հարելու գործընթացների մեջ:
Բնական է, որ Սարոյանը երկար տարիներ լինելով զինվորական ծառայության մեջ, քաջատեղյակ է մեր զոհված և հաշմանդամ զինծառայողների, Արցախյան պատերազմի մասնակիցների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուստի մշտապես մասնակցում է այդ թեմաներով կազմակերպվող քննարկումներին, բարձրաձայնում է այդ խնդիրները և առաջարկելով խելամիտ ու կարճաժամկետ լուծումներ`փորձում է հետամուտ լինել այդ ծրագրերի իրականացմանը: Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ ժամերից,գեներալ Սարոյանը իր ջոկատով գտնվում էր մարտադաշտում և մարտական հերթապահություն էր իրականացնում առաջնագծի առավել վտանգավոր և թեժ հատվածներում, նպատակ հետապնդելով թշնամու առաջին հարվածը իր ջոկատի վրա ընդունելով`զերծպահել մեր ժամկետային զինվորներին թշնամու մահաբեր գնդակներից: Գեներալ Սեյրան Սարոյանը իր մարդկային բարձր որակների, անվիճելի հրամանատարական տաղանդի, պետականամետ գործչին բնորոշ գաղափարների, խորհրդարանում ծավալած ակտիվ ու ազգանպաստ գործունեության, հայրենիքին և հարազատ ժողովրդին անմնացորդ և անձնուրաց ծառայելու պատրաստակամության շնորհիվ արդարացիորեն ճանաչվել է «Տարվա Պատգամավոր», ինչի կապակցությամբ շնորհավորում ենք հերոս հրամանատարին և սիրված պատգամավորին:


11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01