Հայաստանում կեղծ դեղեր այդ բառի ուղղակի իմաստով չկան, բայց կա Վրաստանից մաքսանենգ դեղերի մեծ հոսք: Այս մասին դեկտեմբերի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը:
«Կավիճ, թույն կամ նկուղում արտադրվող արհեստական ստեղծված պատրաստուկներ կամ դեղեր Հայաստանում գոյություն չունեն, չեն հայտնաբերվել անկախ Հայաստանի գոյության ամբողջ պատմության ընթացքում: Կան մեծ քանակով ապօրինի ներկրված դեղամիջոցներ, որոնք հիմնականում բերվում են Վրաստանից: Սակայն ապօրինի ներկրվածը չի նշանակում կեղծված: Դա այն դեղերն են, որոնք Հայաստանում գրանցված չեն»,- պարզաբանեց նա:
Նա նշեց, որ ինչպես «Դեղերի մասին» հին, այնպես էլ նոր օրենքը դրույթներ է պարունակում մաքսանենգության դեմ պայքարի մասին, սակայն այլ հարց է, թե դրանք ինչպես են իրականացվում: «Մենք տարիներ շարունակ խոսում ենք Վրաստանից դեղերի մաքսանենգության մասին: Թղթի վրա գրված է, որ չի կարելի, դրա դեմ պետք է պայքարել, սակայն պայքարի մեխանիզմները շատ թույլ են»,- հավելեց Սամվել Զաքարյանը:
Նա նշեց, որ ԴԱՆՄ-ի գնահատմամբ՝ Վրաստանից դեղերի մաքսանենգության բաժինը կազմում է 35-40 տոկոս: Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ այնտեղ դեղերն ավելի էժան են, քան Հայաստանում: Երկրի շրջաններում, փոքր քաղաքներում, որտեղ վաճառողներն իրենց գնորդներին ճանաչում են, այդ դեղերն ազատ վաճառվում են:
Ի պատասխան այն հարցին, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Վրաստանից բերվող դեղերը «պադդելկա» է անվանել, Սամվել Զաքարյանը ենթադրեց, որ նախարարը պարզապես սխալվել է տերմինն օգտագործելու հարցում եւ ավելի շուտ նկատի է ունեցել Հայաստանում չգրանցված դեղերը:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44