Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նախօրեին կայացած դատական նիստի ժամանակ մեղադրյալներից Ռամազան Աքյուրեքը, որը Տրապիզոնի հետախուզության շտաբի նախկին ղեկավարն է, հայտարարել է, որ Ստամբուլի նահանգապետի կողմից Դինքի սպանության նախապատրաստման վերաբերյալ բոլոր նյութերի ոչնչացման պահանջի մասին տեղյակ է պահել նաև Թուրքիայի այն ժամանակվա վարչապետին, այսինքն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին գրում է «Ակօս»-ը: Աքյուրեքը հաղորդել է, որ Էրդողանի մոտ նա անձամբ է գնացել, ավելին՝ այդ ընթացքում վարչապետի կողքին գտնվել են նաև արդարադատության և ներքին գործերի նախարարները: Նա f3 և f4 ձևաչափի թղթերի վրա ներկայացրել է Էրդողանին սպանության նախապատրաստման վերաբերյալ իրենց ստացած նյութերը և պատմել նաև Ստամբուլի նահանգապետի հետ ունեցած զրույցի մասին: Հիշեցնենք, որ Ռամազան Աքյուրեքը դեռևս սեպտեմբերի ամսին կայացած դատական նիստերից մեկի ժամանակ խոստովանել էր, որ Դինքի սպանության նախապատրաստական փուլում Ստամբուլի այն ժամանակվա նահանգապետ Ջելալեդդին Ջերահն իրենից պահանջել է ոչնչացնել սպանության նախապատրաստման մասին վկայող բոլոր նյութերը: Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55