Ամերիկյան White Ops ընկերությունը հրապարակել է զեկույց, որում հաստատվում է, որ բացահայտվել է համացանցում խոշորագույն խարդախ օպերացիան, որը կատարվել է ռուս կիբերհանցագործների կողմից և որը թույլ է տվել ԶԼՄ-ներից ու ընկերություններից գողանալ օրական մինչ 5 մլն դոլար։
Ընկերության կայքում ասվում է, որ այն մասնագիտացված է թվային գովազդի պաշտպանության հարցերով, ինչպես նաև առաջարկում գովազդային ինդուստրիայում վերահսկողական լուծումներ։
Ընկերության զեկույցում հաստատվում է, որ նա գրանցել է նման գործունեություն 2015 թվականի սեպտեմբերին։ Այսպես կոչված Methbot սխեման թույլ է տալիս ԶԼՄ-ներից ու ընկերություններից օրական 3-5 մլն դոլար գողանալ։
Զեկույցում չեն ներկայացվում հանցագործների անունները, ինչպես նաև ապացույցնեեր Ռուսաստանի հետ նրանց կապի մասին։
Զեկույցում հաստատվում է, որ այդ սխեմայի շրջանակում իբրև թե ստեղծվել են ավելի քան 250 հազար կեղծ կայքեր, որոնք նման են հայտնի ԶԼՄ-ների կամ ընկերությունների էջերին։ Բացի այդ, խումբն ունի ավելի քան 570 հազար կեղծ IP-հասցեներ, որոնք կեղծ կայքերում դիտումներ են ապահովում։ Խմբի սերվերները գտնվում են ԱՄՆ-ում և Նիդեռանդներում։ Նշվում է, որ խմբում հաշվվում է 800-1200 մարդ։
«Methbot-ը բարձրացնում է գովազդային մեքենայությունը բարդության և մասշտաբի միանգամայն նոր մակարդակ»,-ասել է ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Մայքլ Տիֆանին։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55