Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի գլխավորած պատվիրակությունը։
Արման Թաթոյանն ու Տատյանա Մոսկալկովան ստորագրեցին երկու հաստատությունների միջև համագործակցության մասին հուշագիր։
Ստորագրումից հետո ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց. «ՌԴ-ում ունենք բազմաթիվ բնակվող հայրենակիցներ, և այդ առումով հաճախ անհրաժեշտություն է առաջանում մեզ հասցեագրված դիմումներում վեր հանված հարցերը քննարկելու համար դիմել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին։ Պետք է ասեմ, որ արդեն ավանդույթով Ռուսաստանի բոլոր ՄԻ բոլոր պաշտպանների և հանձնակատարների պաշտոնավարության ժամանակ եղել է համագործակցություն, և այն գտնվում է շատ բարձր մակարդակի վր ա։ Ե՛վ ես, և՛ Մոսկալկովան մեր պաշտոնում ընտրվել ենք 2016 թվականին, և այս ընթացքում շատանում էին դիմումները։ Անհրաժեշտություն առաջացավ նոր իրավական հիմքերի վրա դնել մեր համագործակցությունը»։
Արման Թաթոյանը հատուկ նշեց նաև, որ լրագրողների դերը շատ կարևոր է իրենց համար, քանի որ իրենց ինստիտուտի դերակատարությունը ուժեղ է նրանով, որ իրենք ունեն լրագրողական համայնքի աջակցությունը։ «Առանց այդ աջակցության և առանց մեր աշխատանքը լուսաբանելու մենք չենք կարող արդյունավետ աշխատել։ Այդ իսկ պատճառով ուզում եմ ընդգծել, որ մեր հուշագրում հատուկ տեղ ենք հատկացրել լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ աշխատանքին։
Նա նաև շատ կարևորեց այն հանգամանքը, որ այս ստորագրված հուշագրում կոնկրետ մեխանիզմներ են ներդրվել։ Նրա խոսքով՝ սա սովորական և հերթական համաձայնագրերից չէ։ Ներդրվել են այնպիսի մեխանիզմներ, որոնք նպատակաուղղված են ուժեղացնելու համագործակցությունը աշխատակազմերի միջև։ «Այս հուշագրի ստորագրմամբ նախատեսել ենք հատուկ ներկայացուցիչների նշանակում, ովքեր մշտական հիմունքներով կգործեն և կապի մեջ կլինեն ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի հետ»,- ասաց Թաթոյանը։
Նա հավելեց, որ շատ լավ համագործակցում են ՌԴ ՄԻ հանձնակատարի հետ՝ կապված քրեակատարողական հիմնարկների կամ ազատազրկման վայրերի հետ։
Պաշտպանի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև ՌԴ և ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերին առնչվող առանձին գործեր։
ՌԴ ՄԻ հանձնակատար Տատյանա Մոսկալկովան իր հերթին ասաց, որ այդ պահը պատմական իրադարձություն է, երբ առաջին անգամ երկու հաստատությունների փոխհարաբերությունների պատմության մեջ կայացել է համաձայնագրի ստորագրում։ «Այս հուշագիրը մեզ համար բացում է նոր հեռանկարներ մարդկանց օգնելու նպատակով։ Մեր երկու կառույցների համար դա ընդհանուր նպատակ է։ Համաձայնագիրը պարունակում է տասը հոդված. կարծես թե այնքան էլ մեծ չէ, բայց շատ խիտ է իր բովանդակությամբ։ Հուշագրի շնորհիվ հնարավորություն կլինի օպերատիվ կերպով տեղեկություններ փոխանակել և շտապ օգնել մարդկանց, ովքեր դժվար իրավիճակներում են հայտնվել»,- նշեց Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը։
Պատվիրակության այցի նպատակն է քննարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը։
Պատվիրակության մեկնումը նախատեսվում է դեկտեմբերի 22-ին երեկոյան։
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42