Հայ Օլիգարխ ֆեյսբուքյան օգտատերը գրել է.
Տխրահռչակ լրագրող և ժամկետանց խմբագիր Արման Բաբաջանյանը հերթական ապատեղեկատվությունն ու բարբաջանքն է տպագրել, իր զուգարանի թղթից միայն արտաքին դիզայնով տարբերվող օրաթերթում: Սույն տարաբախտ գրչակը փորձելով ամեն գնով արժանանալ տարվա վատահամբավ և ստախոս խմբագրի կոչմանը` կրկին փորձել է հանրությանը մոլորեցնել իրականության հետ որևէ աղերս չունեցող և միայն իր հիվանդագին երևակայության արգասիք հանդիսացող հոդվածով: Բաբաջանյանը անհիմն կերպով կասկածի տակ առնելով ՀՀ-ում խոսքի ազատության անժխտելի իրողությունը, փորձել է Պետրոս Ղազարյանի ազատման մասին շրջանառվող լուրերը համարել ՀՀ նախագահի մամլո ծառայության միջամտության արդյունք: Ակնհայտ է,որ Արմանը ինքն իրեն հակասում է, որովհետև եթե խոսքի ազատությունը Հայաստանում իրոք վտանգված լիներ և իշխանությունների կողմից լրատվական դաշտի նկատմամբ գոյություն ունենար կոշտ վերահսկողություն, ապա Արմանը ով հանդիսանում է յոթը երկրի շպիոն և մշտապես աչքի է ընկել իր բացահայտ ապազգային ու հակապետական գործունեությամբ, վաղուց պետք է բանտարկված լիներ: Այնինչ հենց նույն խոսքի ազատության իրական առկայությունից ամենաշատը այս բախտախնդիրն է օգտվել, հնարավորություն ունենալով` սակարկել ու վաճառվել երբ ուզում է, ինչքանով ուզում է և ում ուզում է: Արդյունքում այսօր նա վերածվել է փոքրիկ օլիգարխի և շնորհակալ լինելու փոխարեն` վայրահաչում է մեր իշխանությունների հասցեին: Չեմ կարծում որ որևէ գիտակից ու հայրենասեր մարդ կարող է լուրջ ընդունել` մեկընդմիշտ վարկաբեկված ու հասարակության դատապարտմանն ու պարսավանքին արժանացած, այս տղեկի` հանուն հերթական դոլարների տրցակի ինքնաջղաձգումները և ապաշնորհ գործունեությունը, որը վերջին հաշվով վնասում է նաև մեր արժանահավատ ու հանրության վստահությունը վայելով ԶԼՄ-երի բարի համբավին: Հարգելի Արման հասկանալի է առջևում ամանոր է և գտնվելով քո «իրական» հայրենիքում, փորձում ես հեռավոր ԱՄՆ-ից ամանորյա «անակնկալ» մատուցել քո տխմար տեսակետները կիսող և քեզ ոչնչով չզիջող մեր հայրենի գրանտակերների և դեմագոգների խառնամբոխին, սակայն ավելի ազնիվ կլինի, եթե մինչ այդ վաճառես Նորքի շքեղ առանձնատունդ և հեռացնես առանց ԱՄՆ-ի դեսպանատան դաբրոյի տանդ առջև տեղադրած դրոշը, նոր միայն «քաղաքական» հալածյալի կեղծ դիմակով շարունակես զազրելի ու քստմնելի գործունեությունդ:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55