Տավուշի մարզի ռեյտինգային ընտրատարածքում ՀՀԿ-ն ունի ազդեցիկ լիդերներ, ովքեր տարիներ շարունակ իրենց աշխատանքով արժանացել են մարզի բնակչության հարգանքին և համակրանքին: Այս մարզում մեծ հեղինակություն է վայելում «Գրանդ Հոլդինգ»-ի նախագահ Միքայել Վարդանյանը, ով նախկինում այս ընտրատարածքի պատգամավորն էր, իսկ հիմա իր ընկերության տնօրեններից մեկին է առաջադրել որպես պատգամավոր, որպեսզի չկտրի կապը տեղի բնակիչների հետ: Միքայել Վարդանյանը ոչ միայն աջակցում է այս մարզի բնակիչներին` լուծելով նրանց անձնական խնդիրները, այլ` ֆինանսավորում համայնքային գլոբալ ծրագրերի իրականացումը, որի արդյունքում էլ վաստակել է մարզի բնակչության հարգանքը: Միքայել Վարդանյանն արդեն իսկ հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը, բայց իր կողմից առաջադրված թեկնածուն ,վստահաբար, հավաքելու է բավականին մեծ քանակով ձայներ և՛ իր համար, և՛ ՀՀԿ-ի:
Այս ընտրատարածքում հեղինակություն ունի նաև «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը, ով ևս աջակցում է իր ընտրատարածքի ժողովրդին, աշխատատեղեր է ստեղծել մարզում և մեծ հաշվով ակտիվ գործունեություն է իրականացնում նաև խորհրդարանում:
Տավուշի մարզում մեծ հեղինակություն է վայելում նաև մարզպետ Հովհաննես Աբովյանը, և չի բացառվում, որ նա ևս կառաջադրվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, բայց այնուամենայնիվ մարզպետի վարկանիշը բավականին բարձր է և նա իր հեղինակությամբ ևս լուրջ ձայներ է ապահովելու ՀՀԿ-ի համար:
Տավուշի մարզում Հանրապետականը հաջողություններ ունենալու է, քանզի այդ մարզում ՀՀԿ-ն ներկայացնող գործիչները շփվում են տեղի ժողովրդի հետ, կիսում նրանց մտահոգություններն ու պրոբլեմները` հույս չդնելով միայն ընտրությունների ժամանակ փողով ձայն գնելու կամ վարչական ռեսուրսներով թվեր ապահովելու վրա:
Ի դեպ, անդրադառնալով ռեյտինգային ընտրատարածքներին ես փորձում եմ այնպես վերլուծել իրավիճակը, որ հնարավորինս քիչ սխալվեմ…
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55