Արարատյան դաշտի օգտագործվող ստորգետնյա ջրերի 15 % -ից ավելին արդյունահանվում է 150 մետր նիշից ցածր գտնվող խորքային հորերից: Եվս 35 %-ը գտնվում է 100-150 մետրի վրա: Այս տվյալները ներկայացված են «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության/ԳԱՏՕ/» ծրագրում, որն իրականացվում է USAID-ի աջակցությամբ: Դեկտեմբերի 16-ին անցկացված ծրագրի շնորհանդեսի մասնակիցների մեծամասնության համաձայն՝ դա ծայրահեղ վտանգավոր վիճակ է եւ կարող է բերել Արարատյան դաշտի հիդրոռեսուրսների անկառավարելի կորուստների:
Հիշեցնենք, որ դեռեւս 2011 թվականին հայտնի հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանը զգուշացնում էր. «Չի կարելի Արարատյան դաշտի ջուրը հզոր պոմպով քաշել: Ջրի երեք հորիզոն կա, վերեւի հորիզոնը քաղցրահամ է, բայց խմելու չէ: Ներքեւի երկու հորիզոնն են խմելու: Նրանք կխառնվեն, շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել»:
Ծրագրի արդյունքները մոտ են Ռուբեն Յադոյանի գնահատականին, իսկ իրավիճակը նման է ճգնաժամայինի: Այսպիսով, պոմպերով հորերից հանվում է ավելի շատ ջուր, քան ինքնահոսով. հարաբերակցությունը հետեւյալն է. 32387.3 լ/վրկ հանվում է պոմպերով 680 հորերից, 31596.3 լ/վրկ հանվում է ինքնահոսով 1115 հորերից: Արարատյան դաշտում ընդհանուր առմամբ 2087 հոր կա, որոնց մի մասը կոնսերվացված է:
Պոմպերով ջրի հիմնական սպառումն ընկնում է ոռոգման համակարգին՝ 25800 լ/վրկ: Ձկնային տնտեսությունները վերցնում են 892.8 լ/վրկ ջուր: Ընդ որում, ձկնային տնտեսությունները վերցնում են ինքնահոս հորերի գրեթե ողջ ջուրը՝ 24.759 լ/վրկ: Խմելու եւ կենցաղային ջրի մասնաբաժինը կազմում է 4903.5 լ/վրկ (ինքնահոսով) եւ 4272.6 լ/վրկ (պոմպերով): Իսկ ձեռնարկությունների, այդ թվում Հայկական ատոմային էլեկտրակայանի մասնաբաժինը կազմում է 805.3 լ/վրկ:
Ջրառի հիմնական մասն ընկնում է Արարատյան դաշտի կենտրոնական շրջանում, Արարատի եւ Արմավիրի մարզի հարակից տարածքներում: Հորերի անհավասար բաշխումը նաեւ ազդում է Արարատյան դաշտի ողջ ջրային համակարգի անհավասարակշռության վրա:
Ծրագիրը նաեւ առաջարկում է որոշ լուծումներ, բայց հարցականի տակ է մնում երկու չլուծված խնդիր: Առաջինը՝ ինչ անել ջրօգտագործման թույլտվությունների հետ, որոնք տրված են ի հակառակ օրենսդրական կարգով ամրագրված գործող նորմերի: Այսպիսով, առանց թույլտվության շահագործվում է 541 հոր, որոնք ծախսում են ընդամենը 7131 լ/վրկ: Ընդ որում, թույլտվություններով շահագործվում է 991 հոր՝ 40079 լ/վրկ ծախսով: Դրանց ավելանում է եւս 149 հոր՝ 3609 լ/վրկ ջրի ծախսով, որոնց թույլտվությունները վերաձեւակերպման ընթացքի մեջ են: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ կոնսերվացված հորերից նույնպես տեղի է ունենում ջրի արտահոսք:
Հաջորդ խնդիրն այն է, որ ծրագրի շարունակությունը պահանջում է մեծ ծախսեր:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ծրագրի շնորհանդեսին հայտարարեց. «ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության հիմքում արժեւորվում են էկոհամակարգային մոտեցումները: Այս տեսանկյունից անհրաժեշտություն կա ոլորտում վերանայել վարվող քաղաքականությունը, հետեւողականորեն իրականացնել այնպիսի սահմանափակումներ, որոնք ջրի օգտագործումը կբերեն լիարժեք կանոնակարգման դաշտ` այն դարձնելով առավել կարգավորված, թիրախավորված` ի նպաստ էկոհամակարգի պահպանման եւ զարգացման: Մեր զարգացման հիմնական մոդելում, որպես կարեւորագույն տարր, պետք է դրվի լիարժեք կարգավորվող ջրային համակարգը»,- նշեց բնապահպանության նախարարը:
Այստեղից հետեւություն, որ կառավարությունը պետք է իր բյուջեում ներառի ծախսեր նման ծրագրերի իրականացման եւ շարունակության համար: Դեռեւս մեր ջրի ռազմավարական պաշարների համար անհանգստանում են դոնորները՝ պայմանով, եթե չփոխվեն իրենց առաջնահերթությունները:
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01