Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. ապրիլի գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը՝ Դավթաշեն վարչական շրջանը: Ապրիլ ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասնմեկերորդ, տասներորդ և իններորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Աջափնյակ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները:
Բարձր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան և պետք է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք:
«Վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը մեզ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս ըստ ոլորտների տեսնել ու գնահատել ձեր կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը: Ինձ համար անընդունելի է հատկապես վարչական շրջանների աշխատակազմերում գործող այն բաժինների աշխատանքը, որոնց պատճառով տվյալ վարչական շրջանները գնահատման արդյունքում ցածր ցուցանիշներ են գրանցում: Եղեք հետևողական, աշխատանք տարեք համապատասխան բաժինների հետ և կարճ ժամանակում շտկեք բոլոր թերացումներն ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար: Իսկապես մեծ է մայրաքաղաքի բնակիչների սպասելիքները մեզանից, ու յուրաքանչյուրը պարտավոր է իր հետևողական, սրտացավ ու ամենօրյա աշխատանքով արդարացնել այդ սպասելիքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության շրջանակում ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործառույթների 2016թ. ապրիլի գնահատման արդյունքները: Անդրադառնալով ընդհանուր առմամբ դրական գնահատված ցուցանիշներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնուամենայնիվ աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին ևս հորդորել է ամենօրյա հետևողական աշխատանք տանել դրանց բարելավման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33