Մոսկվայում կայացել է Միխայիլ Վորոնինի Գավաթի մրցաշարի առանձին գործիքների եզրափակիչները, որտեղ հանդես է եկել Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:
Դավթյանը ոսկե մեդալներ է նվաճել հենացատկի և օղակների վարժություններում:
2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոնը հենացատկի վարժությունում վաստակել է 15,066 միավոր, առաջ անցնելով Վրաստանի ներկայացուցիչներ Կոնստանտին Կուզովկովից (14,450) և Դմիտրի Գովորովից (14,133):
Օղակների եզրափակչում Դավթյանը հաղթող է ճանաչվել 15.000 արդյունքով: Երկրորդ և երրորդ հորիզոնակններն են զբաղեցրել Ռուսաստանի ներկայացուցիչներ Դմիտրիյ Լանկինը (14,800) և Դանիել Կազաչկովը (14,700):
Հայ մարզիկը բրոնզե մեդալներ է նվաճել նաև պտտաձողի, նժույգ թափերի և զուգափայտի եզրափակիչներում:
Պտտաձողի եզրափակչում վաստակելով 13,566 միավոր Դավթյանը զիջել է միայն ճապոնացի Կիտամուրա Ֆումիային (14, 066) և լատվիացի Ռոբերտ Տվորոգալին (13,733):
Զուգափայտի եզրափակչում հաղթող է ճանաչվել ճապոնացի Յուասա Կենյան (14,733), իսկ արծաթե մեդալը բաժին է հասել Ռոբերտ Տվորոգալին (14,433), Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել 14,200 միավորով արդյունքով:
Նժույգի թափերի եզրափակչում Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել 14,433 միավորով: Հաղթող է ճանաչվել Ղազախստանի ներկայացուցիչ Դուալետ Նարմետովը (15,111), իսկ Միետե Բատիստեն (Ֆրանսիա) 14, 566 միավորով նվաճել է արծաթե մեդալ:
Մրցումային առաջին օրը Արթուր Դավթյանը բազմամարտում վաստակած 86,533 միավորով նվաճել էր արծաթե մեդալ, զիջելով միայն Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանին (87,632): Բրոնզե մեդալի է արժանացել Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ալեքսեյ Ռոստովը (85,299):
Թիմային պայքարում Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը ցույց տված 167, 532 միավորով նվաճել էին բրոնզե մեդալներ:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55