Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ներկայացրել է 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը:
2016 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Արթուր Ալեքսանյանը, իսկ Միհրան Հարությունյանն ու Սիմոն Մարտիրոսյանը համապատասխանաբար 2-րդը և 3-րդն են: Գոռ Մինասյանը 4-րդն է, 5-րդը Նազիկ Ավդալյան է, 6-րդը Հարություն Մերդինյանը, 7-րդը Անդրանիկ Կարապետյանը 8-րդը Հռիփսիմե Խուրշուդյանը, 9-րդը Վարշամ Բորանյանն է, իսկ լավագույն տասնյակը եզրափակում է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:
Մենք բոլորս` այս տասնյակին նայելով, կարդալով վերոգրյալ անունները հպարտություն և ուրախություն ենք ապրում: Բոլորիս հիշողություններում դեռ վառ են այս մարզիկների մրցելույթները և այդ մրցելույթների հաղթական ավարտին մեր ապրած հպարտությունն ու ցնծությունը: Սակայն քչերին է հայտնի և մեզանից ոչ բոլորն են, որ պատկերացնում են, թե այդ հաղթանակներն ինչպիսի տաժանակիր աշխատանքի և լրջագույն ջանքերի արդյունքում են կերտվել: Իհարկե, պետք չէ մոռանալ նաև այն մարզիկներին, ովքեր չեն ընդգրկվել այս ցուցակում, բայց միջազգային տարաբնույթ, մեծ ու փոքր ստուգատեսներում, պատվով են ներկայացրել մեր երկիրը:
Սակայն, կարծում եմ, որ շնորհակալության մի ահռելի բաժին պետք է հատկացնել այն մարդկանց, ովքեր այս «ֆիլմում կադրից այն կողմ են աշխատել»: Խոսքը վերաբերում է մեր մարզիչներին ու ամենից առաջ մարզիկների անձնական մարզիչներին և իհարկե սպորտը ղեկավարող գերատեսչություններին` ՀԱՕԿ-ին և երկրի սպորտային կյանքի քաղաքականությունը թելադրող և այդ քաղաքականության ընթացքը ղեկավարող մարմնին` սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Կարծում եմ, որ ինչպես բոլորս հիանում, ուրախանում և հպարտանում ենք մեր մազիկների հաղթանակներով, նույնպիսի ջերմեռանդությամբ պետք է շնորհակալ լինենք և գնահատենք այն մարդկանց աշխատանքը, ովքեր մեծ ավանդ են ունեցել այդ հաղթանակների կերտման գործում, սակայն ավելի քիչ են երևացել կամ առհասարակ չեն երևացել:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55