Պետության տնտեսության կայացման ու զարգացման առաջնային նախապայմաններից մեկը հարկային ու մաքսային ոլորտների նորմալ, թափանցիկ գործունեությունն է, այսինքն՝ ՊԵԿ-ի ոլորտը: Համաձա՞յն եք: Կարծում եմ՝ այո: Մենաշնորհները, ստվերը, կոռուպցիան ծնվում են այս ոլորտում ու հետո միայն տարածվում պետական կառավարման ու հասարակական կյանքի այլ ճյուղերի վրա:
Բիզնեսի, ձեռնարկատիրության զարգացումը առաջին հերթին պետք է կապել հարկային ու մաքսային մարմինների ադեկվատ աշխատանքի հետ, ինչը մեր երկրում բավական երկար տարիներ բացակայել է: Դրա ապացույցն էր ներկրումների հետ կապված այն մենաշնորհները, որոնց մասին կարող էին պատմել անգամ երեխաները: Նոր կառավարության ձևավորումից հետո հասարակության մեջ լուրջ սպասելիքներ են ձևավորվել, ինչը պայմանավորված է եղել նաև վարչապետի մի քանի հանձնարարություններով:
Կառավարության նիստերից մեկի ժամանակ նա անդրադարձել էր ՊԵԿ-ի գործունեությանն ու հնչեցրել մի շարք հանձնարարականներ, որոնցից մեկ-երկուսն առավել քան կարևոր են: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել առավելագույնս կրճատել փաստաթղթերի, տեղեկանքների տրամադրման ցանկն ու ժամկետները: «Խաղի կանոններն առավելագույնս պետք է պարզ ձևակերպված լինեն, քաշքշուկը և անհրաժեշտ տեղեկանքների քանակը պետք է հասցնել նվազագույնի: Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է, լրացուցիչը չպահանջենք»,- ասել էր Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով հսկիչ գներին՝ վարչապետը նշել էր, որ անհրաժեշտ է վերանայել դրանց կիրառման մեխանիզմն ապրանքների ներմուծման ժամանակ. «Օրինակ, հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա և ընդունել այնտեղի ինվոյսի գինը: Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առկա է ԱԱՀ-ի վերադարձ: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս դաշտը, եթե մենք սրանով ոլորտը կանոնակարգում ենք՝ քաշքշուկը վերանում է, հսկիչ գների կիրառման դաշտը փոքրանում է, բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, կարծում եմ, որ այստեղ կունենանք արդյունք»:
Կառավարության ղեկավարն ընդգծել էր, որ ՊԵԿ աշխատակազմից ակնկալում է ծառայողի կերպարի արմատական վերափոխում: Դա, թերևս, փոխադարձ վստահության ու հարգանքի ձևավորման համար անփոխարինելի ռեֆորմ կլինի: Թե որքանով են վարչապետի կառավարման 100 օրվանն ընդառաջ այդ ամենն իրականություն դարձել, պետք է ասեն տնտեսվարողներն ու քաղաքացիները, բայց ակնկալիք կա, որ կարծրացած կոռուպցիոն համակարգն արդյունքում լուրջ ցնցումների կենթարկվի:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55