Սննդամթերքը պետք է լինի բազմազան` բաղկացած մեծ մասամբ բանջարեղենից: Լրագրողների հետ հանդիպմանը նման խորհուրդ է տվել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա խոսքով` պետք է ոչ միայն հետևել սննդամթերքի որակին, այլև ընդունման չափաբաժնին` ուտել քիչ և հաճախ: «Սննդամթերքի անվտանգ լինելը դեռևս չի խոսում առողջ սնվելու մասին: Առողջ սնվելու համար պետք է կանոնակարգել աղի և շաքարի ընդունումը»,-ասաց Աբովյանը:
Նա խորհուրդ տվեց օրական սննդամթերքի չափաբաժնում ներառել ոչ ավելի, քան 5 գրամ աղ: Շաքարավազն էլ չպետք է գերազանցի 11 գդալը:
«Մեկ բաժակ Կոկա-կոլայի մեջ արդեն իսկ տասը գդալ շաքարավազ է պարունակվում, այսինքն՝ մեկ բաժակ կոլայով մենք արդեն օրվա շաքարի մեր չափաբաժինը սպառում ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետը խորհուրդ տվեց միս-մսամթերք օգտագործելիս նախընտրությունը տալ թռչնամսին և ձկնամսին: Մսամթերքի մեջ առկա երկաթն ավելի լավ է յուրացվում, եթե միսը համադրում ենք բանջարեղենի հետ:
«Այն սնունդը, որը մեր տնային տնտեսուհիները տաքացնում են երկրորդ անգամ, կորցնում է սննդային արժեքը»,-հավելեց Ռոմելլա Աբովյանը:
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01